00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար «Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենում

Ինչ կլինի, եթե Ալիևին սանձել չկարողանան

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ այս պահին չի քննարկվում Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությունը, դեռ չի դիմել նման ցանկությամբ. «Դեռ չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ որ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ ԵՏՄ-ում դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, որը ասում է՝ չի կարող նույնիսկ դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի: Այս տեսակետից, նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց՝ անդամակցության»,-ասաց ԱԳՆ պաշտոնյան՝ նշելով, որ ԵԱՀԿ համանախագահող երկրներն անում են հնարավորը՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, եթե Ադրբեջանն այդպես էլ կառուցողական դաշտ չվերադառնա, ո՞րն է լինելու միջազգային հանրության անելիքը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով հասցեական են դառնում. միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով՝ Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում: Ճնշման տակ կհայտնվի և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում և եվրոպական կառույցներում այլասերությունների համար»,-ընդգծեց Քոչարյանը՝ շեշտելով, որ ինչպես եվրոպայի խորհրդի կոռուպցիոն սկանդալը պայթեց և երկար չտևեց, նույնը կլինի նաև Արցախի հարցում:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանն այս տեմպով երկար չի կարող շարունակել, քանի որ գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելու են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամներին: «Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,-ասաց  Շավարշ Քոչարյանը: 

դիտվել է 9646 անգամ
Լրահոս
22 Մայ
Իլոն Մասքը ցուցադրել է Dragon-ի օդաչուավոր տարբերակը Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենումՀրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա երեք մասնակից Արայիկ Հարությունյանը նոր տեղակալներ ունիՄուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԴավիթ Սանասարյանը չի խախտել իր խոստումըԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան ԲալայանՄիհրան Պողոսյանը չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուցԹող ԱԱԾ-ն հրապարակի էդ անունները, ավելի լավ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՊարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցներըՄեկնարկել է ԱԺ քառօրյան. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու
Ամենադիտված