00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար «Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենում

«Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է». Տիգրան Խլղաթյան

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
 
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
 
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես, համեստություն ցուցաբերելով, հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները: «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուչիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:
 
Տիգրան Հենզելի Խլղաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ զբաղվելով սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:
 
Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման համար Տիգրանը կարևորում է բոլոր հանգամանքները` սկսած կցագրված զենքի խնամքից, նրան հստակորեն տիրապետելուց, անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միջև ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը:
 
«Գրեթե 6 ամիս է, ինչ ընդգրկված եմ մարտական հերթապահությունում և այս ընթացքում կարողացել եմ ավելի արժևորել դիրքապահի պարտականությունների կատարումը: Առանց քո գործի կարևորությունը գիտակցելու, առանց հայրենիքը սիրելու հնարավոր չէ նման պատասխանատու և նվիրական առաքելություն կատարել:
 
Ավագ ընկերների և դիրքապահի պարտականությունների կատարման անձնական փորձից համոզվել եմ և ծառայակից ընկերներիս էլ մշտապես հորդորում եմ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները: Նույնիսկ եթե ամենուրեք լռություն է, ապա չպետք է դրանից առիթավորվել` թուլացնել զգոնությունը և, ընդհանրապես, խախտել անվտանգության կանոնները»,- մեզ հետ զրույցում շեշտում է շարքային Տ. Խլղաթյանը:
 
Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման գրավականներից մեկն էլ շարքային Տ. Խլղաթյանը կապում է անձնակազմի միջև տիրող ընկերական մթնոլորտի հետ: «Չնայած դիրքերում ծառայելու ոչ մեծ ժամանակահատվածին` ես դիրքապահի պարտականությունները կատարել եմ տարբեր անձնակազմերի հետ:
 
Մշտական տեղակայման վայրում գտնվելով` երբեմն այդ անձնակազմերի հետ շփվելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չի լինում, կամ այդ շփումները շատ մակերեսային բնույթ են կրում: Դիրքերում փոխվում է իրավիճակը: Այստեղ միմյանց հետ հարաբերությունները դառնում են ընկերական, և դրանք հետագայում զարգացնելու հիմքեր են ստեղծվում:
 
Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Տ. Խլղաթյանը` հավելելով, որ իր այցելած բոլոր դիրքերում միշտ համերաշխ մթնոլորտ է տեսել:
 
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեր հայրենիքի հասցեին հնչեցվող մշտական սպառնալիքները և ընդհանրապես արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի են կարևորում այն դերը, որը հայ զինվորն է անընդհատ` օրուգիշեր, եղանակային ցանկացած պայմաններում կատարում` ապահովելով մեր երկրի ու բնակչության անվտանգությունը:
 
 
դիտվել է 1344 անգամ
Լրահոս
22 Մայ
Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենումՀրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա երեք մասնակից Արայիկ Հարությունյանը նոր տեղակալներ ունիՄուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԴավիթ Սանասարյանը չի խախտել իր խոստումըԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան ԲալայանՄիհրան Պողոսյանը չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուցԹող ԱԱԾ-ն հրապարակի էդ անունները, ավելի լավ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՊարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցներըՄեկնարկել է ԱԺ քառօրյան. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին
Ամենադիտված