00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«ՉԻ». Ցանկանում է վերահսկել «Ժամանակ». Հայաստանի միայնությունը «Փաստ»․ 12 միլիոն դրամ՝ հեռախոսազրույցների համար «Փաստ»․ Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին«Ժողովուրդ». Նոր սկանդալ«Ժողովուրդ». Ժողովո՞ւրդը կընտրիԵվրոպայի լիգա. օրվա արդյունքները և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը (տեսանյութ)«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)«Ալաշկերտ»-ի նորեկի գեղեցիկ գոլերը՝ «Ամկար»-ում (տեսանյութ)

Հայաստանը շենացնելը հերոսություն է. Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

 
ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:
 
Հանրապետության Նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը:
 
«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ և ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաև եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների և պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում:
 
Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց և որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաև մայր Հայաստանում և ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաև բարեհամբույր բարերար է, և չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեև դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:
 
Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան և իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարևոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից և ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:
Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաև բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար:
 
Պարո՛ն Էռնեկյան,
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի և Հայաստանի պետության միջև կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, և այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, և այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար:
 
Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետևից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռևս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը:
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի և մեր ժողովրդի համար էլ է շատ կարևոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաև անձնապես Ձեզ համար է կարևոր իրադարձություն, որովհետև ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետև մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ:
 
Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին և փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է Հանրապետության Նախագահը:
 
Էդուարդո Էռնեկյանը իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել Հանրապետության Նախագահին և ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով և խոնարհությամբ:
 
«Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք:
 
Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով:
Իմ սիրելի ծնողների և ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր:
 
Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն Նախագահ:
Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետև ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության և ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում:
 
Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը և կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին և իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար:
 
Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար և ժառանգություն՝ գալիք սերունդներին: Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը: Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները:
 
Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:
 
Նախագահի նստավայրում Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմագին շնորհավորանքները և Հայրապետական օրհնությունն է բերել երախտավոր հայորդուն պետական բարձր պարգևի արժանացնելու կապակցությամբ:
 
«Գոհունակ սրտով ենք մասնակցում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից մեր ժողովրդի ու մեր Սուրբ Եկեղեցու մեծազնիվ զավակ տիար Էդուարդո Էօրնեկյանին «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչման ու պարգևի հանձնման այս հանդիսավոր արարողությանը: Պարգևը արժանի գնահատանք է ազգային կյանքում մեծ բարերարի ավանդի ու ծառայությունների, որոնք առատ արգասիքներն են նրա բարեպաշտ հոգու և ջերմ ազգասիրության ու հայրենասիրության:
Փառք և գոհություն Ամենակալ Աստծուն, որ մեր ժողովրդին շնորհում է զավակներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են դարձնում հարազատ ժողովրդին ու հայրենիքին ծառայությունը:
 
Սփյուռքում ծնված շատ հայորդիների նման տիար Էդուարդո Էօրնեկյանը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հանդեպ և անկախ պետականության առաջին իսկ օրից ազնիվ հանձնառությամբ իր զորակցությունը բերեց Հայաստանին ու Արցախին: Նրա բարերարությամբ կյանքի կոչված մեծածավալ ծրագրերը կարևոր նպաստ են մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչպես և՝ նշանակալի աջակցություն կրթությանն ու մշակույթին: Սրտի գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ տիար Էդուարդո Էօրնեկյանը սատարում է մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ իր մեծ ավանդը բերելով հոգևոր մեր կյանքի պայծառացմանը: Այսպիսի օրհնաբեր իրագործումներով, որոնք զորացնում ու բարօր են դարձնում մեր հայրենիքը, շենացնում ազգային-եկեղեցական կյանքը, գրվում են մեր ժողովրդի նորօրյա պատմության փառքի էջերը:
 
Այս պահին կցանկանայինք առանձնացնել նաև, որ մեր ժողովրդի բարերար զավակների նվիրումը, իրագործվող ազգանվեր ու հայրենաշեն ծրագրերը, բոլորիս համար մեծ քաջալերություն լինելով, միաժամանակ վառ օրինակ են պատանի և երիտասարդ հայորդիների և գալիք սերունդների համար: Թող այսպես լինի միշտ, թող Բարձրյալ Տերը մեր զավակներին հանապազ շնորհի բարեպաշտության, հայրենյաց սիրո, պատասխանատվության ու նախանձախնդության ոգի, և մեր կյանքից անպակաս լինի պարծանքը ազնիվ գործերի:
 
Այս ուրախալի առիթով Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, սիրելի՛ պարոն Էօրնեկյան և մաղթում արևշատ կյանք ու նոր հաջողություններ՝ Ձեր և Էօրնեկյան բարեգործ գերդաստանի ազնիվ նախաձեռնություններին ու գործերին:
 
Հայրապետական Մեր օրհնությունը, գնահատանքը և շնորհավորանքն ենք բերում Ձեզ, մեծարգո՛ Նախագահ, ազգային անդաստանում բացառիկ ծառայություններ մատուցած երախտավոր հայորդիներին պետական բարձր պարգևների արժանացնելու համար:
Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն աշխարհասփյուռ հայ կյանքի շենացման ու պայծառության»,- ասել է Վեհափառ Հայրապետը:
դիտվել է 910 անգամ

 
Լրահոս
23 Փետ
«ՉԻ». Ցանկանում է վերահսկել «Ժամանակ». Հայաստանի միայնությունը «Փաստ»․ 12 միլիոն դրամ՝ հեռախոսազրույցների համար «Փաստ»․ Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին«Ժողովուրդ». Նոր սկանդալ«Ժողովուրդ». Ժողովո՞ւրդը կընտրիԵվրոպայի լիգա. օրվա արդյունքները և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը (տեսանյութ)«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)Ամենադաժան մարդասպաններն ու մոլագարները և նրանց կյանքի պատմությունները 150 հազար դոլարանոց ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին է (ֆոտո)Գիտնականները պարզել են ինչպիսի աղջիկներ են ավելի հաճախ սեքսին համաձայնում Մաշտոցի պողոտան՝ 1907 թվականին (ֆոտո) Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել «Սա խայտառակություն ա ու ամոթ»Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդանոցի միջանցքում լքված հիվանդի մասին զեկույցները Դեպի եվրատեսիլ. ուղիղ միացում«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան «Արսենալ». իսկ ինչու՞ «էմիրեյթս» Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ- ների փետրվարի 21-ի ամփոփագիրը Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Այն, ինչ բժիշկները գտան այս կնոջ ականջում, ուղղակի սարսափելի էր. ինչպե՞ս էր դա հայտնվել այնտեղ (տեսանյութ՝ մեծերի համար)Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում (տեսանյութ)Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Instagram-ում նոր կուռք է հայտնվել. անթերի կազմվածքով գեղեցկուհի (լուսանկարներ) «Գանձասար-Կապան»-ը ոչ ոքի է խաղացել «Ուրալ»-ի հետ Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում «Ալաշկերտ»-ի նորեկի գեղեցիկ գոլերը՝ «Ամկար»-ում (տեսանյութ) Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում. Արմեն Սարգսյան Հասարակությունը հաղթեց. «Քարերի սիմֆոնիայի» մոտ տեղի ունեցող շինարարությունը դադարեցվել էԲաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումըՄադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի ՀայաստանՍտամբուլում Դաթոյի սպանությունը կարող է պատվիրած լինել Զապը. Crime RussiaԱղջիկների՝ կուսությունը կորցնելու միջին տարիքն աշխարհի տարբեր երկրներում «Ռեալ»-ը առանց Ռոնալդուի չի պարտվում 18 անընդմեջ (տեսանյութ)Տղան նկարում էր իր ընկերուհուն վեյկբորդ քշելից․ Այն, ինչ տեղի ունեցավ վայրկյաններ անց, իսկական հրաշք է (տեսանյութ) Յանա Եգորյանը ուժերը փորձել է սնոուբորդում (տեսանյութ)Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում էՍերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն (լուսանկարներ)Օլիմպիական խաղեր Գերմանիայի հավաքականը ոսկե մեդալների քանակով անձնական ռեկորդ սահմանեցՖլորիդայում տղամարդը ձեռքով կերակրում է ահռելի չափերի հասնող ձկանը (տեսանյութ)Ահա թե ինչ է տեղի ունենում ձեր ուղեբեռի հետ, երբ դուք նստում եք ինքնաթիռ (տեսանյութ)Չինաստանում թաղման ժամանակ ստրիպտիզը կարգելվի (տեսանյութ)«Նայիր աչքերին ու սիրտը կտեսնես, եթե մաքուր ես» Մոսկվայի կենդանաբանական այգում սովորեցնում են՝ ինչպես ճիշտ գրկել պանդաներին (տեսանյութ)
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Ադրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր Թուրքը դու ես, արա՛. դատախազը՝ Պավել Մանուկյանին (տեսանյութ)«Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացվածՕլիմպիական խաղերում ելույթի ժամանակ մարզուհու կուրծքը բացվել է (տեսանյութ)
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Սարսափելի դեպք. Մետրոյի վագոնը թռցրել է կնոջ գլուխը
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը