«Գրան պրի»-ում առաջատարը կրկին Շևչենկոն է
SportՋերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն տոնեց իր 7-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Սերգեյ Լոբանովը:
2-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը պարտվեց Վյաչեսլավ Զարուբիցկուն, իսկ լավագույն եռյակը եզրափակող Շանթ Սարգսյանը հաղթեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինին:
Մեր երրորդ ներկայացուցիչը՝ 4-րդ հորիզոնականում ընթացող Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց նորվեգացի Թոր-Ֆրեդրիկ Կաասենին:
Արսենի Նեստերովը կարևոր հաղթանակ տոնեց Ստեֆան Պողոսյանի նկատմամբ և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Անհաջող մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պաուլյուս Պուլտինյավիչյուսը: