00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը ՀՀ նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:

Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը: 

դիտվել է 952 անգամ
Լրահոս
19 Հուն
«Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Եղել եմ Հանրապետական, ոչ թե հանրասեփական կուսակցության անդամ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան«Բա դո՞ւ ուր էիր...». Նաիրա Զոհրաբյանն ու Արթուր Դավթյանը նոր են նկատե՞լ Մանվել Գրիգորյանի ոչ այնքան անբասիր վարքագիծը (տեսանյութ)«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին՝ խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում էՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ի մրցակիցը հայտնի է«Ես կորցրեցի իմ հերոսին». Շուշան ՊետրոսյանՍոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել. Վստրեչի ԱպերՆախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարծում է, որ առանց իշխանությունների իմացության հնարավոր էր նման բան (տեսանյութ)77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունիցՆիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունիԳեներալ Մանվելի կինը նույնպես կձերբակալվի. դա գաղտնիք չէ (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Անհատ մարդի՞կ պետք է որոշեն` ով է հերոս, ով` ոչ, կարևորը իրադրությունն է. Գալուստ Սահակյան (տեսանյութեր)Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի. խորհրդարանը տվեց համաձայնությունըՈստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ) «Ես պրյամո Ղարաբաղ եմ ուղարկել». Ալեքսանյանի օգնությունը տեղ է հասել (տեսանյութ)Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացելու հարցի քվեարկությունը՝ ֆոտոշարքով«Ինձ մի հարցրեք էդ ձեւի բաներ». Սամվել ԱլեքսանյանԱշխարհի առաջնություն. օրվա դրվագները (տեսանյութ)Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել Սպանել են 20-ամյա ռեփերի (տեսանյութ) ՀՀԿ-ն չի խոչընդոտի նախաքննությանը. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)Ռոնալդուի և թիմակիցների մարզումները (լուսանկարներ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ֆերմերների բողոքին (տեսանյութ)ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են պետքարտուղարին աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել
Ամենադիտված