Գողացել էր բանկային քարտերն ու 503 հազար կանխիկացրել (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին նախկինում կատարված գողություն են բացահայտել։ Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 30-ի գիշերը, մայրաքաղաքի Փարպեցի 16 հասցեի շենքի դիմաց։ Քաղաքացին կայանել էր իր BMW մակնիշի մեքենան, փակել դռները, բայց ետեւի աջ դռան ապակին անսարքության պատճառով բաց էր մնացել։
Վարորդը նկատել էր, որ մեքենայի սրահից անհետացել են բանկային 2 քարտ, գողացված քարտերի հետ էին նաեւ դրանց ծածկագրերը։ Գողություն կատարած անձը Կիեւյան փողոցի բանկոմատներից մեկում ժամը 4։15-ի սահմաններում գողացված քարտով կատարել է 503 հազարի կանխիկացում։
Դեպքից 5 ամիս անց միայն հնարավոր եղավ բացահայտել գողություն կատարողի ինքնությունը, վերջինս երեւանցի 34-ամյա Հայկ Կոջամանյանն էր։ Բաժնում Կոջամանյանը խոստովանեց, որ ինքն է կատարել գողությունը։