00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտիցԿալիֆոռնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվելԲուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբումԱրգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքներըԱրոնյանն ու Վաշիե-Լագրավ կիսեցին միավորըՈւկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ, լուսանկարներ)Վթար՝ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկում«Միսս Աշխարհ 2017». հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչը (լուսանկարներ)

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը

 Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց  խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես եկավ հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորությունից` ես հետաձգում եմ հարցի քննարկումը: Մենք պետք է խմբակցությունում քննարկենք ներկայացված առաջարկները և ներկայացնենք լրամշակված նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զեյնալյանը: 

Մինչ այդ, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որը միջադեպի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին: «Առաջարկում ենք հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երկու ամիս` անհրաժեշտության դեպքում մեկ ամսով երկարաձգելու պայմանով: Առաջարկում ենք հանձնաժողովների անդամների թիվը սահմանել 10 հոգի պատգամավորների թվի համամասնությամբ: Սահմանված են հանձնաժողովի լիազորություններն ու իրավունքները, որոնք են հարցմամբ դիմել պաշտոնատար անձանց, ստանալ անհրաժեշտ նյութեր, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքները: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրակացության ներկայացմամբ»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ  էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նպատակն է միջադեպի ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին: «Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարքագիծ դրսևորելն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները»,- ընդգծեց Զեյնալյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը, միջադեպը քննելու և եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ, ընդգծեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը նպատակահարմար չի համարում, քանի որ իրականում շատ դժվար կլինի ապացուցել, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես վերջինս պնդում է: «Միջադեպի մասնակից մի կողմը պնդում է, որ մյուս կողմը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ մյուս կողմը պնդում է, որ ինքը բռնցքամարտով է զբաղվել և զլացել է իր հմտությունները կիրառել: Այսինքն, պարոն Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է պարոն Փաշինյանի վրա: Մենք միջադեպի տեսագրություն էլ չունենք, որ կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և շատ բարդ կլինի ինչ-որ բան ապացուցել ու եզրակացություն ներկայացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս պայմաններում ինչ դիրքորոշում էլ արտահայտենք, ինչ-որ տեղ սուբյեկտիվ է ընկալվելու: Ես կարծում եմ, որ հասարակությունն արդեն տվել է այս ամենի  գնահատականը: Ես` որպես պատգամավոր, դեմ եմ նման երևույթներին: Այդպիսի երևույթները պետք է արմատախիլ արվեն: Ազգային ժողովը ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի: Դրա համար շատ վայրեր կան: Ես մնում եմ այն կարծիքին, որ ինչ որոշում էլ հիմա մենք ընդունենք, մյուս կողմը մեզ մեղադրելու է սուբյեկտիվության մեջ»,- եզրափակեց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հանձնաժողովը հենց ստեղծվում է նրա համար, որպեսզի քննարկի` կա՞ն ապացույցներ արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, թե չկան: «Մենք կոնկրետ պնդում ենք անում, որը պետք է քննարկվի: Մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք միասին աշխատելու: Սա մեր պնդումն է, եթե կա հակառակ պնդումը, հակառակ նախագիծը, ներկայացրեք այդ նախագիծը: Սա է այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք: Ուզում եք կողմ քվեարկել այս նախագծին, կողմ քվեարկեք, չեք ուզում` մի քվեարկեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության  մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա նշեց, որ միջադեպը կարելի է քննել և դրա վերաբերյալ եզրակացություն տալ մեկ ամսվա ընթացքում` նշելով, որ ի սկզբանե հանձնաժողովի գործունեության համար 2 ամիս ժամկետ սահմանելու դեպքում խնդրի քննարկումը կարող է ձգձգվել: «Ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի հարցի ուսումնասիրությունը կատարվի արագ և ներկայացվի համապատասխան եզրակացությունը: Նախագծի հեղինակը կարող է հիմա հայտարարել, ընդունելի են իմ առաջարկները, թե ոչ, կարող է նաև մինչև երկու շաբաթով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի բերվի լրամշակված տեքստը, և մենք կարողանանք դրան անդրադարձ կատարել»,- նշեց Թովմասյանը:

Թովմասյանի ելույթից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց հարցի քննարկումը հետաձգելու մասին, որպեսզի քննարկեն և ներկայացնեն նախագծի լրամշակված տարբերակը:

 

 

դիտվել է 406 անգամ

Լրահոս
19 Նոյ
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտիցԿալիֆոռնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվելԲուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբումԱրգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքներըԱրոնյանն ու Վաշիե-Լագրավ կիսեցին միավորըՈւկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ, լուսանկարներ)53-ամյա Մոնիկա Բելուչին հրապարակել է լուսանկար, որում ամբողջովին մերկ էՎթար՝ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկում«Միսս Աշխարհ 2017». հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչը (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը 1 օրում 10 միլիոն դոլար է վաստակելՄարզպետի գործերը վատ են. նա աստիճանաբար սննկանում էԱրտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրեական գործ Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրիցՀունահռոմեական 5 ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների՝ աշխարհի առաջնությունումՀունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-իՊայքար՝ հանուն ոսկու...Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործովՎանաձորում ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցինԳողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվելԱրգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում«Գանձասար-Կապան»-«Շիրակ»՝ 2:2Լավրովը պաշտոնական այց կկատարի ՀայաստանՀունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել էԵրբ ժյուրին կատարողից ներողություն է խնդրում (տեսանյութ)Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդիԷրդողանը պատմել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ Ղարաբաղի խնդրի վերաբերյալՍաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասինԱմուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա»-ն բացառում է թունավոր ջրի արտահոսքը շրջակա միջավայր Վանաձորի քաղաքապետարանը վաճառում է հողատարածքները. պարզաբանում է Մամիկոն ԱսլանյանըՊայթյունավտանգ դրություն՝ Հունաստանում Բուքմեյքերները կտուգանվեն 10 մլն դրամով, եթե...Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներինՆոր զարգացում՝ «Օֆշորի գործով» Միլիոնատեր Օհանյանը. հարսանիք՝ ԱՄՆ-ումՈ՞րն է Լավրովի այցի իրական նպատակը...Սպիտակցի Հայկոն այս անգամ վարսավիրանոցում (տեսանյութ)Սպասվում է անձրևՔաղաքական գործիչներն արհամարհում են արվեստագետինՏարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հանրային քննարկում են կազմակերպումԱյս նկարն աճուրդում վաճառվեց ռեկորդային գնովԱդրբեջանում մանկահասակ երեխաների մայրը փորձել է կտրել պարանոցը (տեսանյութ)Հերթական խայտառակությունը. Լիլի Սարգսյանը Չինաստանում անգամ եզրափակիչ փուլ չի հասելՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո ԲոկերիայինԱՄՆ-ն փոխում է մարտավարությունը Հայաստանում...Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են
Ամենադիտված
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Հայուհինե՛ր, զգոն եղեք. Ելենա Եսենինան Աշոտի հետևից եկել է չքնաղ Երևան (տեսանյութ, լուսանկարներ) Երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտ. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում (լրացված) Տեսանյութ. օլիգարխիան ժամանում է վարչապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորան Կարևոր շրջադարձ Հայաստանի համար...Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետ է կանչել Տեսանյութ. Դու իմ հրաշքն ես, թույլ տուր փարվեմ քեզ. Ռուզաննա Խաչատրյանն արդեն երգում է Կես միլիոնի փոխարեն 200000. ովքե՞ր կգայթակղվեն առաջինը
Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Սամվել Կարապետյանը գրավում է Երևանը...Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ոստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին. Սահմռկեցուցիչ լուսանկարներ Լուսանկար. Մերի Մակարյանն ամուսնացել է Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան Տեսանյութ. «Խղճա դու ինձ». Անահիտը ստիպեց արտասվել «Ձայն»-ի ժյուրիի անդամներին
Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճում«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումՍամվել Կարապետյանը գրավում է Երևանը...Լիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար)