Իրանը չի ծրագրում դուրս գալ միջուկային գործարքից
IranԻրանը չի ծրագրում դուրս գալ միջուկային գործարքից։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հաստատել է Թեհրանի մտադրությունը՝ պահպանելու միջուկային գործարքն առաջատար համաշխարհային տերությունների հետ։
Խամենեին սակայն նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը խզի համաձայնագիրը, ապա Իրանը կվերածի այն մանր կտորների, հայտնում է TASS գործակալությունը։
Իրանի հոգևոր առաջնորդը նաև ընդգծել է, որ Թեհրանի համար անընդունելի է ճնշումը Եվրոպայի կողմից իր տարածաշրջանային քաղաքականության և հրթիռային ծրագրի հանդեպ։
«Իրանի համար անընդունելի է եվրոպական միջամտությունը մեր հրթիռային ծրագրին և տարածաշրջանային քաղաքականությանը, ահաբեկչական ամերիկյան քաղաքականությանը եվրոպացիների հետևելը»,-ասել է Խամենեին։