Մեսսին դեղահաբ է օգտագործել խաղի ժամանակ (տեսանյութ)
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիակոս»-ի դեմ խաղի 10-րդ րոպեին գոլպայից հաբ է հանել և կուլ տվել այն:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում անելով Catalunya Ràdio-ին, խոսքը գնում է գլյուկոզայի հաբերի մասին:
Նշենք, որ այս խաղում Մեսսին դարձել է գոլի, որը իր 100-րդ գոլն էր եվրագավաթներում և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Կատալոնացիները հաղթել են 3:1 հաշվով: