Եղեգնաձորում 8 ժամ ջուր չի լինելու
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Միկոյան փող. 14, 16, 22, Կամոյի 2 և 2Ա համարների, Անդրանիկի փողոցի և նրբանցքի, Երևանյան, Ագաթանգեղոսի խճուղիների, համար N զորամասի ջրամատակարարումը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի նաև Եղեգնաձոր քաղաքի` Ագարակաձորի խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: