Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2018թ.-ին և այն երկարաձգել՝ Օզիլը չի պատրաստվում:
Ավելի վաղ՝ հայտնի էր դարձել, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից, ով ցանկանում է լոնդոնյան թիմում շաբաթական վաստակել € 395 հազար:
Ֆուտբոլիստը «Արսենալ» է տեղափոխվել 2013 թ.-ին՝ «Ռեալ»-ից: