Ռամոսը, Պիկեն և Բուսկետսը սպառնացել են լքել Իսպանիայի ընտրանին
СпортԻսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Խերարդ Պիկեն և Սերխիո Բուսկետսը սպառնացել են լքել Իսպանիայի ընտրանին: Այս մասին գրում է Marca-ն:
Ֆուտբոլիստները նման բան կարող են անել այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լուիս Լարեան որոշում է կայացրել հեռանցել աշխատանքից մարկետինգային հարցերով տնօրեն Կլարամունտին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնի դեմ խաղից առաջ նախագահը հայտնել է ֆուտբոլիստներին իր մտադրության մասին, իսկ ֆուտբոլիստներն էլ սպառնացել են՝ հեռանալ:
Արդյունքում խաղից հետո նախագահը չի շնորհավորել ֆուտբոլիստները Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար. նրանց միջև լարված իրավիճակ է ստեղծվել:
Նշենք, որ հինգշաբթի օրը Կլարամունտը այնուամենայինվ հեռացվել է աշխատանքից, բայց ֆուտբոլիստների կողմից արձագանք դեռ չկա: