00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սուարեսի ռեկորդը «Բարսելոնա»-ումԵրևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնելՋոկովիչը լքեց պայքարըՇամիրամում տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մաղթանքների համար (լուսանկար)Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ. Կարեն ԿարապետյանԿուբանում 2 հայի սպանության մանրամասները հայտնի են (տեսանյութ)Մեր ջորին ձեր ջորուն վնաս չէ...Վերաքննիչը քննում է Սամվել Բաբայանի բողոքն՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի դատավճռիՕբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ (լուսանկարներ)

Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված համերգին։

ՀՀ ԱԳ նախարարի ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ միջոցառմանը:

Քարորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը համալրեց Միավորված ազգերի կազմակերպության բազմանդամ ընտանիքը:

Այսօր ես մասնակցեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը։ 20-րդ դարի այդ մեծանուն պետական գործչի անունը սերտորեն կապված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հետ, և պատահական չէ, որ նրա պատվին լսարանն է անվանակոչվում հենց այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում։

Անդամակցելով ՄԱԿ-ին՝ Հայաստանը հավաստեց իր վճռականությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը հավատարիմ է դրանց, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում:

Դա է ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերում՝ մասնակցելով Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին արձագանքելու արդի գլոբալ մարտահրավերներին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված խնդիրներին լուծումներ գտնելուն: 

Արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ անուրանալի դերակատարություն է ունեցել մեր երկրի զարգացման և բարեփոխման գործում: Այս 25 տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք ՄԱԿ-ի աջակցությունը և ներկայությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի: Իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր:

Կցանկանայի շնորհավորել պարոն Բրեդլի Բուզետոյին և իր ամբողջ անձնակազմին` Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց նվիրված աշխատանքի համար: 

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը` այսօրվա համերգի հովանավորության համար:

Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես քարորդ դար առաջ, այսօր նույնպես, հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին և գախափարներին՝ այս գլոբալ կառույցն ընկալելով որպես խաղաղության և զարգացման փարոս: Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն այս համամարդկային արժեքներին և պատրաստակամ է շարունակել մեր համատեղ ուղին:

 

դիտվել է 245 անգամ
Լրահոս
22 Հուն
Ռուս-թուրքական սիրախաղը և Պուտինի սիրիական ձախողումը Իվետա Մուկուչյանն առանց ներքնազգեստի լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով ողջ հմայքը (ֆոտո)Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Ցյուրիխում կայացել է Կարեն Կարապետյանի հանդիպումը շվեյցարացի գործարարների հետ Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Միլիոնատերը տուն կնվիրի նրան, ով խնդրի... բայց մի պայմանով ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Սեքսի պակասը վտանգավոր է կանանց համարՄխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ նախագական ընտրություններին Սուարեսի ռեկորդը «Բարսելոնա»-ումԵրևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնելՋոկովիչը լքեց պայքարըՅըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մաղթանքների համար (լուսանկար)Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ. Կարեն ԿարապետյանԿուբանում 2 հայի սպանության մանրամասները հայտնի են (տեսանյութ)Մեր ջորին ձեր ջորուն վնաս չէ...Վերաքննիչը քննում է Սամվել Բաբայանի բողոքն՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի դատավճռիՕբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ (լուսանկարներ)Մերի Մակարյանը հանդիպել է Spice Girls-ի նախկին անդամ Մել Բիի հետ Թուրքիայում Աֆրինի մասին համացանցում գրառում անելու համար մարդկանց են ձերբակալելՕզիլն ու Մխիթարյանը կարող են խաղալ միասին. ՎենգերԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին«Դավոսի ճանապարհին». Կարեն Կարապետյանի լուսանկարները՝ ինքնաթիռից«Գազավիկների» ակնարկը Սերժ ՍարգսյանինՏիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Զոհեր, խոցված զրահամեքենաներ, տանկեր․ Աֆրինում կրքերը թեժանում ենՄեզ հարձակման գծում մրցակցություն է անհրաժեշտ. Մոուրինյուն՝ Սանչեսի առաջիկա տեղափոխության մասինԿյանքից հեռացել է իսկական երևանցիների սերնդի վառ ներկայացուցիչ Աշոտ Անդրանիկի ԿիլիկյանըՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ումՀայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել Երևանից 60 կմ հեռավորության վրաԹուրքիան կտրուկ փոխում է դրությունըԲարի գալուստ «Արսենալ». երկրպագուի ու Մխիթարյանի զրույցը (տեսանյութ)ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե ՀովհաննիսյանըԹուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները ԱԳՆ-ն կպարզի՝ ով և ինչու է արգելել Փոստանջյանին՝ մտնել ՎրաստանԲլոգերը սելֆիի համար դիրք է հորինել, որը գոտկատեղը կրկնակի բարակ է ցույց տալիսՖեդերերը քառորդ եզրափակչում է. Australian openՊաշտոնյաների չծառայած որդիների անունները պետք է հրապարակել. Անահիտ Բախշյան Ստամբուլում ձերբակալվել են սիրիական Աֆրինում թուրքական գործողությունների դեմ բողոքող ցուցարարներըՄահացել է փաստաբան Լյովա Մուրադյանը Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է 39-ամյա քաղաքացու դիՉենք կորցնում Սանչեսին՝ առանց նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու. ապագան ցույց կտա՝ ճի՞շտ որոշում էր դա. Վենգեր
Ամենադիտված
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Իրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրըՈրպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել էՎազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ կարդում էր դրա մասին․ ի՞նչ էր իրականում տարիներ առաջ տեղի ունեցել Վազգենի ու Արմեն Սարգսյանի միջև Վազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերըԴերասան Վահագն Գալստյանը բաժանվել է կնոջից. ահա թե ով է նոր ընկերուհին (լուսանկարներ)Աղջի՛կ ջան, ես գիտեմ՝ ես ով եմ, դու իմացի՝ դու ով ես. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Իրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրըԱրաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրում
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԱրտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)