00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամենաարագ թենիսիստներըՈրոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ Իռլանդիայի նախագահը ցավակցություն Է հայտնել The Cranberries-ի մենակատարուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ Շախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարները Սարգսյանը և Կուրսովան ենԾեծի մեղադրանքով հետախուզվող 65-ամյա կինը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայումԷդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի ՂազախստանումԿոչ՝ «Զվարթնոց»-ի սահմա­նա­պահ ան­ցա­կետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ-ին, ռուս սահմանապահներին ուղարկել ՌԴՏեսանյութ. Կոսովոյում հայտնի սերբ քաղաքական գործիչ է սպանվել Կարեն Կարապետյանի «ուժային կառույցը»Կամո Հովհաննիսյանը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Բեռլինում

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԱրևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման-Ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում:
 
Ծառայության պատասխանատու և կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը, ողջունելով Արևելյան Ուղղափառ նվիրապետերին և համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին:
 
Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես կարևորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական-սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը: Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով և ձեռքբերումներով: Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո, անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել Սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման և պատերազմական իրավիճակում: Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը», - ասաց Նորին Սրբությունը` բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման-Ավետարանական եկեղեցու Սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության և առաքելության մեջ:
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ և Հնդիկ Մալաբար Ասորի Ուղղափառ եկեղեցապետերի հետ միասին նախագահեց Բեռլինի` Դիտրիխ Բոնհոֆֆերի անվան Գերման-ավետարանական եկեղեցու կենտրոնում բացված «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը:
 
Բեռլինի Գերման-ավետարանական եկեղեցու եպիսկոպոս դոկտ. Մարկոս Դրյոգեն ողջույնի իր խոսքում մեծապես կարևորեց Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների տեղն ու դերը Քրիստոնեական Եկեղեցու կյանքում` մասնավոր շնորհակալություն հայտնելով եկեղեցապետերին Գերմանիա կատարած իրենց այցելության համար:
 
Գերմաներենով արտասանած իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ,…Մեր խոսքի մեջ կկամենայինք ընդգծել երկու կարևոր իրողություն, որոնք Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների համար դարձել են այլևս առօրյա փորձառություն` նահատակություն և բռնագաղթ: Հասկացություններ, որոնք վտանգում են քրիստոնեության ծագման սկզբից իսկ բնօրրան դարձած աշխարհագրական այդ տարածքում քրիստոնեական եկեղեցիների ու համայնքների գոյությունը և պատմամշակութային արժեքների պահպանությունը: Հայտնության գրքից մեջբերված խոսքերը, ըստ էության, մեր առաջ բացում են հալածանքների ու նահատակության վաղքրիստոնեական վկայությունը, որով այսօր էլ շարունակում են ապրել Մերձավոր Արևելքի հարյուր հազարավոր քրիստոնյա քույրեր և եղբայրներ, ովքեր իրենց կյանքն են ընծայել իրենց հայրենի երկրների առաջընթացի ու զարգացման համար:
 
….Օտար տիրապետության, ի մասնավորի Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվելով` Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հավատի իրենց տերունավանդ ճանապարհն անցան Գողգոթայի խաչի ու նահատակության հերոսական վկայությամբ: Բայց այս իրողությունը մերձավորարևելյան քրիստոնյաներին չմղեց ինքնակղզիացման ու հուսահատության, այլ ընդհակառակը` Սուրբ Հոգու ներշնչումով և ուժով նրանք հոգևոր իրենց կյանքի և մշակույթի անբաժանելի մաս դարձրին վերականգնումի և վերակենդանության, նորոգության ու հարության գաղափարները: …Մեր քույր` Ասորի Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ և Եթովպական Թևահեդո Եկեղեցիների նվիրյալ սպասավորների ու հավատացյալների կրած նեղությունների, բռնի արտագաղթի ամենօրյա փորձառությունը, տասնյակ և հաճախ հարյուրավոր սուրբ նահատակների վկայությունը ապացույցն են այն անհանդուրժողության ու կրոնի սրբազան արժեքների եղծման, որն այսօր առկա է Մերձավոր Արևելքի տարբեր մուսուլմանական ծայրահեղականների խոսքերում և գործերում: Մտահոգությունների տեղիք են նաև Մերձավոր Արևելքից քրիստոնյաների բռնի արտագաղթի արդյունքում ծնունդ առնող դժվարությունները, մերձավորարևելյան սփյուռքի աճը տարբեր երկրներում: Այսօր կարևոր է մեկտեղել մեր ջանքերը` պահպանելու համար քրիստոնեական պատմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և կասեցնելու բռնի արտագաղթը, պաշտպանելու իրավունքները քրիստոնեական փոքրամասնությունների ու համայնքների, անհրաժեշտ հոգատարություն դրսևորելու տարբեր երկրներում հետզհետե ստվարացող մերձավորարևելյան քրիստոնյա փախստականների հանդեպե:
 
«Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային համաժողովի գումարման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց համաժողովի կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր եռանդուն կերպով միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցնում են Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակի ու հալածանքների օրեցօր բարդացող խնդիրը: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նմանատիպ համաժողովների կազմակերպումը միջազգային հանրության առաջ վերստին կպարզի Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրական պատկերը` նպաստելով այնտեղ ապրող հավատակիցքույրերի ու եղբայրների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
 
Աղոթելով Հայոց Եկեղեցու` Մերձավոր Արևելքում ապրող զավակների, Արևելյան քույր Եկեղեցիների հավատացելոց, հոգևորականաց ու նվիրապետերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավոր Տիրոջից հայցեց խաղաղություն ու շենություն հնագույն ու պատմական եկեղեցական համայնքներին: Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսն շեշտեց, թե նահատակությունը գրեթե հասակակից է Արևելյան Ուղղափառ քրիստոնեությանը, և մաղթեց, որ դարավոր այդ պատմական շղթային ավելանան նաև արդարությունն ու խաղաղությունը:
 
Նույն օրը երեկոյան, հավարտ պաշտոնական ծրագրի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի կողմից, ի պատիվ Գերմանիա Ամենայն Հայոց Հայրապետի պաշտոնական այցելության, կազմակերպվեց պաշտոնական ընթրիք-ընդունելություն, որին հրավիրված էին Գերմանիայի իշխանությունների, ինչպես նաև դիվանագիտական և եկեղեցական առաքելությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վեհափառ Հայրապետի հատուկ հրավերով ընթրիքին միացավ նաև Ասորի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքը` իրեն ուղեկցող պաշտոնական պատվիրակությամբ:
 
դիտվել է 581 անգամ
Լրահոս
17 Հուն
Լողավազանով առանձնատներ՝ անդունդի եզրին 10 բան, որ պետք է անի 30-ն անց յուրաքանչյուր մարդ «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են եղել տեսածից…». Իզաբելլա Աբգարյան Շուշան Պետրոսյանը այդպես էլ չհասկացավ, որ ԱԺ-ն դպրոցական շարադրությունների տեղ չէ Թուրք-ամերիկյան անուղղակի դիմակայության հնարավորություն է ուրվագծվում Սիրիայի հյուսիսում Մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու Նադյա Մուրադը և Yadza-ն ողջունել են Հայաստանի ԱԺ կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչելու փաստը Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 13 տարեկան երեխա է մահացել (ֆոտո)Հրապարակվել է աշխարհի 20 ամենագեղեցիկ և սեքսուալ կանանց լուսանկարները․ տեսեք, թե որ երկրի ներկայացուցիչն է զարմանալիորեն առաջին տեղում (լուսանկարներ)ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներ ՔԿՀ-ում այցելել են Սմբատ Բարսեղյանին, Հովհաննես Հարությունյանին և Արայիկ Խանդոյանին ՀՀ ոստիկանները բերման են ենթարկել Իրանի իրավապահների կողմից հետախուզվող ԻԻՀ քաղաքացու 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրենց կյանքի մասին. նման բան դուք դեռ չեք կարդացել (չափահասների համար) ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 19+ թեժ սելֆիներ, որոնք պետք է սեքսուալ լինեին, բայց ինչ-որ բան այնպես չգնաց (մեծերի համար) ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Միհրան Հարությունյանի և կնոջ ռաբիս կատարումը (տեսանյութ) Նախագահը հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ (լուսանկարներ) Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Առանձնապես ծանր և ծանր հանցագործության դեպքերը նվազել են Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Ահա թե ինչ պայմաններում է ապրում երգիչ Արման Հովհաննիսյանը (տեսանյութ)10 միլիոն դրամանոց սանհանգույց՝Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակում Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Այս աղջիկը աճուրդի է հանել իր կուսությունը. գինը կապշեցնի բոլորիդ Համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները կվերապատրաստվեն Նախարար Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը նախանշել են պաշտպանության բնագավառում 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները Հայաստանի մի խումբ սիրիահայ ուսանողներ երախտագիտության նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին Ամենաարագ թենիսիստներըՈրոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ Իռլանդիայի նախագահը ցավակցություն Է հայտնել The Cranberries-ի մենակատարուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի. Շուշան Պետրոսյանը հուզառատ ելույթ է ունեցելՇախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարները Սարգսյանը և Կուրսովան ենԾեծի մեղադրանքով հետախուզվող 65-ամյա կինը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայումԷդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի ՂազախստանումԿոչ՝ «Զվարթնոց»-ի սահմա­նա­պահ ան­ցա­կետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ-ին, ռուս սահմանապահներին ուղարկել ՌԴՔրիստինե Պեպելյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքից լուսանկար է հրապարակելՏեսանյութ. Կոսովոյում հայտնի սերբ քաղաքական գործիչ է սպանվել Կարեն Կարապետյանի «ուժային կառույցը»Կամո Հովհաննիսյանը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ (տեսանյութ)Եվրատեսիլի երգերը մեկը մեկից խայտառակ ու վատն ենԻնչո՞ւ Սերժ Սարգսյանը չայցելեց խորհրդարան, այլ ԱԺ ղեկավարությանը հրավիրեց իր մոտ (տեսանյութ)Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ»
Ամենադիտված
Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրումԱմենամեծ պոռնոռեսուրսն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիները (մեծերի համար) Ով է «Դուբայի Էդոն» և ովքեր են բողոքում նրանիցՍիրելի հայեր, սա խայտառակություն է, որից պարտավոր ենք ձերբազատվել օր առաջ «Դեպուտատի շոու». ԱԺ պատգամավորների սելֆիները. Սամվել Ալեքսանյանը,Կիլիկիայի Հակոբը գլխավոր դերում են (լուսանկարներ) Սամվել Կարապետյանի նոր կարգավիճակը Հայաստանում Սկանդալային հայ մոդել Լիլի Մորտոյի նոր՝ էրոտիկ լուսանկարները (մեծերի համար)Գյումրիում վագոն-«հյուրանոցում» մարմնավաճառուհիները 10000 դրամով սպասարկել են տղամարդկանց Արտակարգ դեպք Թուրքիայում. Boeing 737-800 ինքնաթիռ է վթարվել (տեսանյութ)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Նման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Ահա թե ինչպես է հարստանում Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ)Աղետալի լուր սահմանամերձ Չինարի գյուղից (լուսանկարներ)Կին, ով կգերի յուրաքանչյուրին ակնթարթորեն (լուսանկարներ)Դաղստանցի աղջիկը փախել է եվրոպա և դարձել մարմնավաճառ. նրա լուսանկարներն ու տեսանյութը կհիացնեն դիտողներին (մեծահասակների համար)20 կգ ոսկյա իրերի գողության գործով մասնաճյուղի կառավարիչն է ձերբակալվել
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Տեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջը