Սևանում ճակատ ճակատի են բախվել Mercedes-ն ու Volvo-ն. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)
SocietyԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան քաղաքի Արա Գեղեցիկ փողոցից դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատված տանող ավտոճանապարհին բախվել են 43-ամյա Կարո Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 GQ 977 համարանիշի և 55-ամյա Վարուժան Մինասյանի վարած Volvo մակնիշի 34 VR 467 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարոդ Կ. Պողոսյանը, նրա ուղևոր՝ 68-ամյա Ամալյա Վարդանյանը և Volvo-ի վարորդ Վ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից Կ. Պողոսյանն ու Ա. Վարդանյանը գտնվում են ծանր վիճակում, իսկ Վ. Միանասյանը կայուն ծանր: