00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան

Նոր բացահայտումներ իրանական գազի շուրջ. ի՞նչն է մեզ խանգարում

 
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանել է, թե ինչու այս պահին Հայաստանը հարևան Իրանից գազն ուղղակի չի գնում: Նախ խնդիրն այն է, որ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերային ծրագիրը, որը Աշոտ Մանուկյանի հավաստմամբ չափազանց շահավետ ծրագիր է և դրանից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ։ Բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչն է խանգարում, որպեսզի Հայաստանը Իրանի հետ շարունակի բարտերի ծրագիրը, միաժամանակ նաև գազ գնի այդ երկրից՝ ներքին սպառման համար: Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը. պարզվում է Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագրի գոնե մի մասից: Այդ ծրագրից չեն ցանկանա հրաժարվել ոչ Հայաստանը, ոչ էլ Իրանը։ Թեհրանն այժմ մտադիր է մեծ ցատկ կատարել արդյունաբերության և արտադրության զարգացման ոլորտում: Սակայն հզորություններ չունի: Այդ իսկ պատճառով մտադիր է Հայաստանից էլեկտրականություն ստանալ: Այն էլ լուրջ ծավալներով: Իսկ հաշվի առնելով վերջին տեղեկությունները, որ Իրանը շուտով կավարտի Հայաստանում երրորդ բարձրավոլտ ԷՀԳ-ի կառուցումը (շինարարության արժեքը կկազմի 107 մլն դոլար, գծի հզորությունը` 400 կՎտ) և երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները կհասցնի մինչև 1000 մՎտ-ի` նախկին 300-400-ի փոխարեն, ապա ամեն ինչ պարզ է և տրամաբանական:
 
«Այն ծավալը, որը մենք այս գործարքի շրջանակներում կներկրենք Հայաստան, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում: Հիմա հարց` մենք ի՞նչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի մեզ համար ձեռնտու լինի: Այսինքն, այն գազը, որ մենք ցանկանում ենք Իրանից գնել` բացի այս գործարքից, դրա դիմաց մենք այս գործարքի շրջանակներում ստացվող գազի ծավալները պիտի նվազեցնենք, մնացած գազը գնենք ուղղակի, իսկ այդ ուղղակի գնվող գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազն է: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է»,- պարզաբանել է Աշոտ Մանուկյանը:
 
Ժամանակին, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունները Իրան-Հայաստան գազի խողովակաշարի ծավալը կրկնակի փոքրացրին, որպեսզի իրանական գազատարը չդառնա իրական գազային այլընտրանք: Իհարկե նրանք դա արեցին ոչ սեփական նախաձեռնությամբ, այլ որոշակի կենտրոնների թելադրանքով: Ինչևէ, հիմա հայ-իրանական գազային համագործակցության ձախողումը՝ Մանուկյանը, և ի դեմս նրա օրվա իշխանությունները փորձում են վերագրել նախկին վարչակարգին: Իսկ ի՞նչն է այսօր նրանց խանգարում ուղղել այդ սխալը, վերացնել խոչընդոտները, չէ՞ որ իրանական կողմը պատրաստ է բանակցել առնվազն գազատարի թողունակության մեծացման հարցի շուրջ: Խնդիրը փաստորեն մեր մեջ է: Աշոտ Մանուկյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի նաև, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Իսկ ի՞նչ գին է առաջարկում Իրանը։ Այս ողջ ընթացքում տարբեր պաշտոնյաների կցկտուր հայտարարություններից միայն կարելի է ենթադրել դրա իրական արժեքը: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ գազի սակագնի վերաբերյալ որևէ բանակցություն Իրանի հետ չի վարվել։ Բայց չգիտես ինչու մեր պաշտոնյաները վստահ են՝ ռուսական գազից էժան գազ չկա ու պարզապես չի կարղ լինել։ Եթե չեն բանակցել՝ ի՞նչ հիմքով են նման եզրակացության եկել։ Իրանի հետ կապված փոխվել է միջազգային քաղաքականությունը, և Հայաստանը կարող է մեծ ծավալի գազ և էլեկտրաէներգիա ստանալ Իրանից, որի արդյունքում կարող է իջնել էլեկտրաէներգիայի գինը: Այս հնարավորությունը մենք դիտարկո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Իսկ իրականությունն այն է, որ գազը ՀՀ սպառողին հասցնելու համար «Գազպրոմն» ինքն է «փայ մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ, կամ սահմանին գազի գնի տարբերությունն այնքան է, որ գուցե այս դեպքում «Գազպրոմի» համար բավարար գերշահույթներ չեն ստացվի:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 5852 անգամ
Լրահոս
26 Ապր
Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածունԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ, այլ տարբերակը՝ պետական դավաճանություն է. Արարատ Միրզոյան «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ի՞նչ կլինի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին Ես կամ կընտրվեմ վարչապետ կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արմեն Ջիգարխանյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոցՀամացանցի միջոցով հանցագործությունների երկու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցություններիԿաթողիկոսը հանդիպել է նախագահներին «Դուխով» գլխարկներ Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ) Կարծիքը ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այն հստակ ձևով արտահայտվում է. Արմեն Սարգսյան «Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեն որոնում է ուսումնական կենտրոնի գրասենյակից գողություն կատարած անձին Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է Ցուցադրվել է ճոխ էլեկտրաքրոսովեր՝ Mercedes-MaybachԵրևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացում Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն Մոսկվայում կայացել է Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը Քաղաքական առևտուր չի լինելու, հեղափոխությունը շարունակվում է. Նիկոլ Փաշինյանի կոչըՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըՍարսափելի է, որ ՀՀԿ-ն դեռ ինչ-որ բաներ է ասում.սա Հայաստանի ողբերգությունն է.Քաղաքագետ ԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ ՔոչարյանԱրթուր Աբրահամն ու Պատրիկ Նիլսենը հանդիպել են (լուսանկարներ)Սերժ Սարգսյանը կամուֆլյաժը կհագնի, կգա-կնստի Նիկոլ Փաշինյանի կողքին․ Ալիկ ՍարգսյանՎլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթներըՎարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցություններըՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը. interfaxՊայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումի․ Վարդան ԱրամյանՇատ կարևոր է չկորցնել Հայաստանը․ Սոլովյովի անդրադարձը հայաստանյան դեպքերին (տեսանյութ)Բողոքի ակցիաները տարբեր մարզերում շարունակվում են (լուսանկարներ)Ռուբեն Թաթուլյանի ընտանիքի կողմից տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (տեսանյութ)Ծառուկյանի և Փաշինյանի միավորումը վերջնականապես կտապալի ՀՀԿ իշխանությունըԿարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ ՀարությունյանՀրաժարականի դիմումի տրամաբանական շարունակությունը կուսակցության ղեկավարի պոստը լքելն էՇպռոտը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել՝ ցույցերին միանալու (տեսանյութ)
Ամենադիտված