Մոսկվայում կրակել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի վրա
ՌուսաստանՄոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։ Այս մասին հայտնում է life.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխվարչապետի բնակարանի վրա կրակ են բացել անչափահաս խուլիգանները: Ըստ տվյալների` մետաղե գնդիկները վնասել են ոչ միայն Ռոգոզինի, այլև նրա հարևանների բնակարանի պատուհանները: Նախնական տվյալներով կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այս պահին ձերբակալվածներ չկան:
Միջադեպը հետաքննում է Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական ապարատը: