FIFA The Best. ո՞ւմ օգտին է քվեարկել Մխիթարյանը
ՍպորտԵրեկ տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանացել է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույնը մարզիչ կոչմանը՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Լավագույնի կոչման համար քվեարկել են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների հավաքականների ավագները:
ՖԻՖԱ-ն հրապարակել է, թե ով ում օգտին է քվեարկել:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստի իր եռյակի առաջին տեղում նշել է Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում` Ջանլուիջի Բուֆոնին, երրորդում՝ Նեյմարին:
Մխիթարյանը լավագույն մարզիչների եռյակում ընդգրկել է Զինեդին Զիդանին, Մասիմիլիանո Ալեգրիին, Լեոնարդո Ժարդիմին: