Նոր Բունդեսթագի նախագահ է ընտրվել Վոլֆգանգ Շոյբլեն
World PressԲեռլինում տեղի է ունենում նոր գումարման Բունդեսթագի առաջին նիստը: Խոսնակ է ընտրվել Վոլֆգանգ Շոյբլեն, ով նախորդ կառավարությունում ֆինանսների նախարար էր, հաղորդում է DW-ն:
Գերմանիայի պատմության մեջ պատգամավորների թվով ամենամեծ Բունդեսթագի առաջին նիստը բացել է Ազատ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հերման Օտտո Զոլմսը: Նա Շոյբլեից հետո Գերմանիայհի խորհրդարանում ամենաշատ ստաժ ունեցող պատգամավորն է:
Զոլմսն իր ելույթում կոչ է արել փոխել ԳԴՀ ընտրական իրավունքը պատգամավորների թիվը կրճատելու նպատակով: «Այս ուռճացված խորհրդարանի չափերը» բացասական ազդեցություն են ունենում նրա աշխատունակության, ինչպես նաեւ քաղաքացիների շրջանում իր հեղինակության վրա, ասել է նա: