«Հրապարակ». Բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի միջև
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջեւ։
Վերջինս որոշել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին։ Կան տեղեկություններ, որ մինչեւ անգամ նշանակումը եղել է, սակայն մարզպետը, իմանալով, իր մոտ է կանչել տնօրենին եւ հանդիմանել, որ առանց իր իմացության ինքն իրավունք չուներ ստանձնելու այդ պաշտոնը։
Մարզպետը Խաչատրյանին երկընտրանքի առջեւ է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ։ Տնօրենը, բնականաբար, նախագահությունից հրաժարվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում