Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 

Օրհնվի՞ էն սհաթը․․․

Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին կայացած նիստում հավանության արժանացրեց 2017թ․-ի ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի վավերացմանը: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից պայմանավորվածություն էր ձեռք բերել մշակել նոր մաքսային օրենսգիրք: Եվ, ինչպես ամրագրված է պայմանագրում, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի  ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է: 

Վերոնշյալ կոնտեքստում կառավարությունը պայմանագրի վավերացման  նպատակահարմարությունը հաստատելու համար առաջ է քաշել 7 դրույթ։ 465 Հոդվածանոց պայմանագրում կարևորագույն և վավերացման նպատակահարմարությունն, ըստ կառավարության՝ այս 7 կետերն են, այնինչ՝ պայմանագիրն իր մեջ պարունակում է ընթացակարգային շատ հոդվածներ, որոնց հետ համաձայնելու կամ չհամաձայնելու պարագայում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական հարաբերություններն էապես կօգտվեն կամ կտուժեն։ Հատկանշական են այն 15 միջազգային պայմանագրերը, որոնք ըստ նոր օրինագծի՝ կորցնում են իրենց ուժը։ Եվ եթե ուշադիր կարդանք այդ պայմանագրերը, կտեսնենք, որ դրանք հիմնականում վերաբերվում են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներին և ԵԱՏՄ սահմաններում այդ երկրների տրանսպորտային, տեղեկատվական և մի շարք արտոնությունների։ Որպեսզի հերթով չթվենք այդ համաձայնագրերը, կարող ենք իրենց կարևորությամբ առանձնացնել, օրինակ՝ «Ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը, «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը, «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մասով մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը և այլն։

ԵԱՏՄ-ի կողմից այսպիսի քայլերի ձեռնարկումը ցույց է տալիս Եվրոպայի առջև իր դռները փակելու վճռականությունը։ Հիշենք, որ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 26-ին՝ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, մի՞թե մինչ Մոսկվայում վավերացման ստորագրումը՝ 1 տարի, և դրանից հետո մինչև Ռուսաստանի Դաշնության վարչապետի այցը Հայաստան, 7 ամիս ժամանակը կառավարության համար բավական չէր նախագիծը քննարկելու կամ հավանության արժանացնելու համար։ Մեկ այլ զուգադիպություն է ԵՄ հետ համաձայնագրի առաջ գալը, և այստեղ ամուր տրամաբանական կապ է առաջ գալիս Մեդվեդևի այցի, ԵՄ համաձայնագրի և ԵԱՏՄ մաքսային օրինագծի հավանության արժանացման միջև։

Պարզ երևում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայից եկող վտանգին հակազդելու համար երկար չսպասեց և շարունակում է ցույց տալ, որ այս տարածաշրջանում ինքն է թելադրողի դերում հանդես գալու, և Հայաստանը փախչելու տեղ չունի։ Եվ ակամայից մեջբերում ենք անում հայ  լուսավորիչ Խաչատուր Աբովյանի հայտնի խոսքերը, պարզապես մեկ կետադրական նշանի տարբերությամբ «Օրհնվի՞ էն սհաթը, երբ ռսի Օրհնած ոտքը Հայոց լիս աշխարհքը մտավ»։

Ստորև ներկայացնում ենք «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ կառավարության կողմից հրապարակված տեղեկանքում առաջ քաշված դրույթները։

• ԵՏՄ մաքսային օրենսգիրքը կառուցված է էլեկտրոնային հայտարարագրման սկզբունքի կիրառման վրա: ԵՏՄ մաքսային օրենսգրքի բոլոր դրույթները կիրառելի կլինեն և լիարժեքորեն կարող են գործել էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցման դեպքում: Միաժամանակ կատարված են բացառություններ որոշ դեպքերի համար՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխում, մաքսային տարանցման, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դեպքում և այլն:

 • Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում՝ ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն:

• Վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով ներկայումս սահմանված 2+2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետի փոխարեն ԵՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսվում է կիրառել միանգամից 4 ամիս ժամկետը՝ առանց երկարաձգման հնարավորության:

• Հստակեցվել են գործող մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին վերաբերող կարգավորումները:

 • Ազատ տնտեսական գոտիների շրջանակներում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին առնչվող դրույթների գերակշիռ մասը նախատեսվում է ներառել (կարգավորել) ԵՏՄ մաքսային օրենսգրքով:

• Նախատեսվում է լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտն ամբողջությամբ համապատաս¬խանեցնել 1999թ. Կիոտոյի վերանայված միջազգային կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև Համաշխարհային առևտրի դյուրացման և անվտանգության շրջանակային ստանդարտներին,

• Հստակ տարանջատվել են մաքսային հսկողության ձևերը և մաքսային հսկողության ապահովման միջոցները, հստակեցվել են մաքսային հսկողության առանձին տեսակների իրականացման ժամկետները:

 

Վաչիկ Գրիգորյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին
Ամենադիտված