ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
ՔաղաքականԱյսօր ԱԺ նիստից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց 18 տարի առաջ այս օրը ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության մասին, ապա պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։
Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը պատանդ էին վերցվել։
Ահաբեկչական գործողությունն իրականացրել էր Նաիրի Հունանյանի ղեկավարած խումբը, որի կազմում էին Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, Համլետ Ստեփանյանը և Նորայր Եղիազարյանը։ Նրանցից վեցը ցմահ ազատազրկման է դատապարտվել։