00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտահերթ ընտրությունների հավանականություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ) Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. փոխվարչապետ (տեսանյութ) Պատրաստ ենք դաս տալ նրանց, ովքեր մոլորության մեջ կարծում են, թե զորբայությամբ կարող են կամք պարտադրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանն Ապարանում քեֆ է անում (տեսանյութ)Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)

Տարեկան 4 միլիոն Սևանի իշխանի մանրաձուկ կարտադրվի, ևս 1.5 միլիոնը բաց կթողնվի լիճ

«Սևանի իշխան» մանրաձկան գործարանն ու «Սևան Ակվա» ցանցավանդակային տնտեսությունը Սևանա լճում ձկնապաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի երկու կարևոր դերակատարներն են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին կայացավ երկու ընկերությունների պաշտոնական բացումը:

«Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը ուղղել Սևանա լիճ՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով: «Առաջին Գեղարքունի իշխանի խմբաքանակն արդեն ավազանում է, հաջորդ ամսվա ընթացքում կսկսվի բազմացման շրջանը, հետո կտեղափոխվեն ինկուբատորի, որտեղից էլ՝ նախնական կերակրման հատված, ապա 3 գրամից կդառնան 50 գրամ ու կտեղափոխվեն արդեն Սևանա լճում տեղակայված ցանցավանդակներ»,-արտադրական ողջ շղթան նկարագրեց Ջոն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է ամառային տեսակին, ապա դրա բազմացման շրջանը գարնան վերջ-ամռան սկիզբ է, ժամանակի ընթացքում նաև ամառայինը կբուծեն:
 
Մանրաձկան գործարանում բուծվող իշխանի մայրական կազմը ընտրվել է երկու փուլով: «Առաջին փուլում արտաքին տեսքի գնահատում է կատարվել, մասնագիտական խումբը ընտրել է ՀՀ տարբեր ձկնաբուծարաններից այն իշխանները, որոնք լիովին համապատասխանում են Սևանի իշխան դասական նկարագրությանը, երկրորդ փուլում կատարվել է աննախադեպ մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն Լեհաստանի և Շոտլանդիայի կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ: Կարևոր էր հասկանալ մայրական կազմի գենոֆոնդը, որպեսզի խուսափեինք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:
 
Մանրաձուկը, դառնալով 50 գրամ, տեղափոխվում է Լճափ համայնքին հարակից ափամերձ տարածքում տեղակայված «Սևան Ակվա» ՓԲԸ ցանցավանդակային տնտեսություն, որտեղ երեք տարվա ընթացքում բերվում է ապրանքային քաշի՝ 2.5-3 կիլոգրամ, և տեղափոխվում վերամշակման գործարան, որտեղից էլ մոտ 20 ապրանքատեսակի տեսքով ուղարկվում շուկա: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևան Ակվա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Վարդանյանը, վերամշակված արտադրանքը սպառում է գտնում դեռևս Ռուսաստանում ու Վրաստանում, սակայն ակնկալվում է նաև այլ երկրներ արտահանել: «Բարձր որակի ձուկ ենք արտադրում, այն լաբորատոր հետազոտություններ է անցել ու մոտ 40 երկրում խնդիր չենք ունեցել համային ու հորմոնալ տեսանկյունից»,-ասաց Հովիկ Վարդանյանը: Ձկները կերակրվում են դանիական ու իտալական կերերով, որոնք ըստ տնօրենի, հորմոններ չեն պարունակում և ձկների իմունիտետը բաձրացնելու համար են: «50-60 տոկոսով ձուկը սնվում է լճի կերով»,-նշեց Հովիկ Վարդանյանը:
 
Մասնագետները վստահ են, որ Սևանա լճում իշխանը հարմարվելու խնդիր չի ունենա, քանի որ դա իր բնական միջավայրն է: Ձկների բնականոն աճն ապահովելու համար ամեն օր ջրասուզակները սուզվում են ցանցավանդակների հիմնային հատված, կատարում մաքրման աշխատանքներ, հետևում՝ արդյոք կերը հասնում է ձկներին:
 
Սևանա լճի ջրի էկոլոգիական բարենպաստ վիճակի դեպքում նախատեսվում է ցանցավանդակային տնտեսություններն ավելացնել, ինչպես նաև կառուցել մանրաձկան երկրորդ գործարանը, որտեղ արդեն ձկներն աճելու են 50-150 գրամ: Սա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում:
Ընկերություններում աշխատում են հիմնականում Կարճաղբյուր, Լճափ և հարակից համայնքների բնակիչները, սակայն նեղ մասնագիտացումների դեպքում կան նաև հրավիրյալ մասնագետներ Երևանից ու ՀՀ մարզերից:

Ընկերությունները հիմնվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: 2016 թվականին հիմնադրամի կողմից 921 հազար հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ է բաց թողնվել հիմնականում Սևանա լճի ավազանին պատկանող գետեր:
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլն ավարտվելու է 2021-2022 թթ.-ին և նախատեսվում է ձկան արտադրական ծավալները հասնել 10 հազար տոննայի: Առաջին փուլի իրականացման համար անհրաժեշտ 15 միլիարդ դրամ ներդրումից 9 միլիարդը տրամադրվել է պետբյուջեից, իսկ մնացած մասը կգեներացվի ընկերությունների գործունեության արդյունքում: Երկրորդ փուլով ենթադրվում է այդ օղակների հետագա ընդլայնում և զարգացում, որի համար կպահանջվի ևս մոտ 35 միլիարդ դրամ: 2024-2025 թթ. մանրաձկան տարեկան արտադրության ծավալները կհասցվեն մոտ 45 միլիարդ հատի, որից մոտ 9 միլիարդը կօգտագործվի ձկնապաշարների վերականգնման նպատակով:
 
Անի Նազարյան
դիտվել է 798 անգամ
Լրահոս
27 Մայ
Արտահերթ ընտրությունների հավանականություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ) Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. փոխվարչապետ (տեսանյութ) Պատրաստ ենք դաս տալ նրանց, ովքեր մոլորության մեջ կարծում են, թե զորբայությամբ կարող են կամք պարտադրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանն Ապարանում քեֆ է անում (տեսանյութ)«Արաբկիր»-ը և Starkey-ն լսողական սարքերի տրամադրումը կշարունակեն Ծաղկաձորում Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին ԱԱԾ ջան, եկեղեցու կարիքի անվան տակ, ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Արավիրի մարզում. Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկըՈւելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Ավտովթար Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին. կա տուժածNASA-ն Լուսնի վրա հրթիռային գործարան կհիմնի Գագիկ Սուրենյանը վատ լուր ունիՔիմ Քարդաշյանը հրապարակել է իր երիտասարդ ծնողների արխիվային լուսանկարը Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Նոր իշխանությունները պետք է վերաբացեն «Դոն Պիպոյի» գործըԵրևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Հայերը Պրահայի հրապարակում քոչարի են պարում (տեսանյութ)Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում երիտասարդության շրջանում Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին
Ամենադիտված