Քիմ Քարդաշյանը զարմացրել է երկրպագուներին պիրկ որովայնով. լուսանկար
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է հելոուինյան երեկույթի և զարմացրել բոլորին իր պիրկ որովայնով, ինչը հանդիսանում է ինտենսիվ մարզումների արդյունք։ Նա մերկացրել էր որովայնը հանուն հելոուինյան երեկույթի կոստյումի։ Այս մասին հայտնում է vistanews պորտալը։
Քիմի երկրպագուները կիսվել են երկու մասի, մի մասը նշում է, որ աստղը ներկայացել է արևելյան գեղեցկուհու կերպարով, մյուսները նրան նմանեցրել են ամազոնուհու։ Քիմը լիովին ծածկել է ձեռքերն ու ոտքերը և ուշադրությունը կենտրոնացրել որովայնի վրա։
Քիմը կրկին սևահեր է, սակայն հայտնի չէ՝ նա ներկե՞լ է պլատինե վարսերը, թե՞ կեղծամ կրել։