Տեսանյութ․ Մրգաշատում անկոչ հյուրը տուն էր մտել պատուհանից
ՏեսանյութերՀոկտեմբերի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին դիմած աղջիկը հայտնել է, որ մի քանի օր տանը չի եղել եւ այդ ընթացքում գողացել են իր համակարգիչը, թվային ֆոտոխցիկն ու այլ իրեր՝ պատճառելով մի քանի հարյուր հազարի նյութական վնաս։
Նույն օրը ժամերի տարբերությամբ ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել մի կին, հայտնելով, որ կոտրել են իր տեգրոջ տան նկուղի դուռը, բայց ոչինչ չէին տարել։ Ոստիկանություն դիմողները ապրում էին Արմավիրի մարզի Միրգաշատ գյուղում։ Հետախուզական միջոցառումների արդյունքում ժամեր անց Մրգաշատ գյուղից բաժին բերման ենթարկվեց 24-ամյա Արամ Հ.-ն։
Պարզվեց՝ կասկաածյալը գողությունն ու գողության փորձը կատարել է հոկտեմբերի 20-ին եւ 23-ին։ Գողացված իրերը հայտնաբերվել եւ առգրավվել են։ Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Արամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։