«Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 

Սարգսյանը խլում է նախաձեռնությունը Կարապետյանից

Վերլուծական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Ռիա Նովոստի գործակալությանը, որտեղ անդրադարձ է կատարել համատեղ մի շարք նախագծերի իրականացմանը՝ հատկապես տնտեսական և ռազմական ոլորտներում ռուս-հայկական համագործակցությանը: Սարգսյանը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրան զուգահեռ՝ Հայաստանում ստեղծվել է ևս երկու ներդրումային ֆոնդ. դրանցից մեկը Համահայկական ներդրումային ֆոնդն է, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, ինչն իր մեջ ներառում է և՛ Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը, և՛ Schneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Եվ ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում:
 
Ռուս-հայկական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին հայտարարությունն ունի նաև վառ ընդգծված ներքաղաքական ենթատեքստ: Գաղտնիք չէ, որ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման թիվ մեկ պատասխանատուն վարչապետ Կարեն Կարապետյանն է, ում նախաձեռնությամբ էլ հիմնադրվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Ներդրումները կապելով ոչ թե Հայաստանի ամբողջական իշխանության, այլ անձամբ վարչապետի անձի հետ՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներն անուղղակի ասում են, որ պատրաստ են կառավարությանն աջակցել միայն այն դեպքում, եթե Կարապետյանը շարունակի այդ պաշտոնում իր գործունեությունը, այսինքն դե յուրե ստանձնի Հայաստանի ղեկավարումը:
 
Նախկին վարչապետներից ոչ մեկը Ռուսաստանի կողմից նման միանշանակ աջակցություն չի վայելել: Սա ուժեղ խաղաթուղթ է Կարեն Կարապետյանի ձեռքին՝ խանգարելու իրենից «քավության նոխազ» կամ ֆիգուրի անհրաժեշտ զոհ դարձնելու սերժսարգսյանական քայլերը: Հենց այդ խաղաթուղթը Կարապետյանի ձեռքից խլելուն էր միտված Սերժ Սարգսյանի կոնտր-նախաձեռնությունը: Նախագահի և վարչապետի միջև ներդրումների ներգրավման հարցում հեռակա պայքարն ուրվագծվեց այն բանից հետո, երբ Սարգսյանի հովանու ներքո ձևավորվեց Համահայկական ներդրումային ֆոնդը և սկիզբ դրվեց ռուս-հայկական համատեղ ներդրումային ֆոնդին՝ ի հակակշիռ Կարապետյանների Ներդրողների ակումբի: Ուշագրավ է այն փաստը, որ կապիտալը երկու դեպքում էլ ռուսական է, նույնիսկ նույնն է այն ոլորտը, որտեղ նախատեսվում է ներդրում կատարել: Սակայն այստեղ Սարգսյանը խլում է նախաձեռնությունը Կարապետյանից, առաջինը հայտարարելով Հայաստանի ներդրողների ակումբի կողմից նոյեմբերին սպասվող շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի իրականացման մասին: Կարապետյաններին թվում էր, որ ֆինանսական կենտրոնը բավարար է Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար: Բայց Սարգսյանը մեծացնում է այդ բուռը՝ համահայկական մասշտաբով, եւ եթե անգամ չի կարողանում դուրս գալ դրանից, ապա մեծացնում է դրա մեջ իր մանևրի հնարավորությունը:
 
Զուտ ֆինանսական գերակայության դերն էապես նվազում է, հետևաբար, նվազում է նաև Կարապետյանների հնարավորությունը՝ ձեւավորել ներկուսակցական այնպիսի ստատուս-քվո, որը նրանց կտա ՀՀԿ նախագահ փոխելու եւ կուսակցությանը «նոր ոգի» հաղորդելու: Կարապետյանները կբերեն այնքան ներդրում, որ Սերժ Սարգսյանը չունենա դժգոհության հիմք, բայց ոչ այնքան, որ թուլանա ֆինանսական կարիքի ճնշումը, որովհետեւ միայն դա է ստիպելու Սերժ Սարգսյանին հանձնել իշխանությունը Կարապետյաններին:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ
Ամենադիտված