00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նրա մեկ տարվա գործունեության արդյունքում երկրի պետական բյուջե է վերադարձվել 200 մլն. եվրոՆախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ (լուսանկարներ)Քառօրյայի ժամանակ Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել. Ադրբեջանի ՊՆՎահագն Աբգարյանը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցությունՍելենա Գոմեսը ներկայացրել է Puma-ի նոր հավաքածուն (լուսանկարներ)Ինչպես խնամել մաշկը ձմռանը․ խորհուրդներ՝ կոսմետոլոգիցՄխիթարյանի հեռանալը հիասթափություն կլինի. Սահա«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է «Արցախ»-ինՏիկին նախագահ. Առաջին կին-նախագահ. ԹրամփՆոր խմորումներ՝ Բրյուսովի անվան համալսարանում

Մայր թատրոնում փոփոխություններ են սպասվում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն արդեն երկու ամիս է՝ ղեկավարում է Վարդան Մկրտչյանը: ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել՝ ի՞նչ է փոխվել թատրոնում այս ամիսների ընթացքում և ինչ է  պատրաստվում է անել երիտասարդ ղեկավարը թատրոնի զարգացման համար: 

Եվ այսպես, մեր զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

-Պարոն Մկրտչյան, երկու ամսից ավելի է՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրենն եք: Նախկինում ղեկավարում էիք Համազգային թատրոնը: Խնդիրները նո՞ւյնն են, թե՝ տարբեր այս թատրոններում:

-Թատրոնն ինձ համար առանձին օրգանիզմ է, ճիշտ մարդու նման, և ինչպես մարդիկ են տարբեր, այնպես էլ թատրոններն են տարբեր՝ իրենց խնդիրներով: Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խնդիրներն ու շերտերը շատ տարբեր են, ավելին՝ կան դետալային տարբերություններ: 

-Եթե մատնանշելու լինեք առկա խնդիրները, կարո՞ղ եք ֆիքսել դրանց մեջ ամենամասշտաբայինները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

-Իհարկե՛, այդպիսիները կան, և դրանք ես կանվանեի ոչ թե խնդիրներ, այլ՝ առաջնահերթություններ, որոնցից ամենահրատապը հասարակություն-թատրոն կապը նոր որակի բերելն է: Սա  ամեն ինչի հիմքերի հիմքն է և, կարելի է ասել, ամենածանր աշխատանքը սա է: 

-Իսկ ինչպե՞ս եք իրականացնելու այդ ամենածանր աշխատանքը. առաջին քայլերն այս ուղղությամբ որո՞նք են լինելու:

-Նախ, մենք ամբողջապես փոխում և թարմացնում ենք թատրոնի ներկայանալու ձևը: Սկսած գովազդային վահանակներից՝ վերջացրած թատրոնի կայքով՝ նորացվում է ամեն բան: Ստեղծում ենք կայք, որի միջոցով թատրոնի հանդիսատեսը կարող է անմիջապես թատրոնից ձեռք բերել տոմսեր: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կայք, որի միջոցով մեր թատրոնը ներկայանալի կլինի միջազգային ցանկացած կառույցում: Մյուս կողմից, թատրոնի ֆեյսբուքի և ինստագրամի էջերը նույնպես շատ ակտիվ են: Այսինքն՝ արվում է որակական և համակարգային փոփոխություն՝ հասարակության և հանդիսատեսի հետ ամենօրյա կապի մեջ լինելու համար: 

Առաջնահերթությունների շարքում է նաև աստեղծագործական գործընթացի անընդհատությունը: Ես, գալով մայր թատրոն, կարողացա այս կարճ ժամանակահատվածում մի քանի գլխավոր գործընկերներ գտնել, ովքեր օգնում են, որ կայանա «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը: Վստահաբար, գտնելու ենք այլ գործընկերներ ևս, ովքեր կաջակցեն այլ ներկայացումների կայացմանը: 

Ինձ համար առաջնահերթությունների շարքում է նաև մեր և՛ դերասանների, և՛ ադմինիստրատիվ ողջ ռեսուրսի թարմացումը: Թատրոնի դռները պետք է  բացել շնորհքով, արդեն ինչ-որ չափով կայացած երիտասարդների առաջ: Մեզ թարմ ուժեր են պետք: 

Որպես առաջնահերթություն՝ հավելեմ նաև մեր հեռանկարային ծրագրերը, որոնց միջոցով նպատակ ունենք ներկայանալ միջազգային դաշտում: 

-Սոցցանցերի, կայքերի նման ակտիվության և հեռուստաընկերութունների այս բազմազանության մեջ արդյոք հասարակությանը թատրոնը կարողանում է գրավել, այս առումով մրցակցություն կա՞, թե՞ ոչ:

-Թեև մենք այսօր լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց պետք է նշեմ, որ այն, ինչ առաջարկում է թատրոնը, երբեք որևէ հեռուստաընկերություն և ինտերնետ հարթակ չի կարող առաջարկել, ուստի, այս առումով մենք մրցակցության մեջ չենք կարող լինել, քանի որ մենք նույն տեսակը չենք և մեր  մատուցած արժեքն իր գինը երբեք չի կորցնում:

-Սովորաբար ո՞ր տարիքային խումբն է հաճախակի այցելում թատրոն:

-Որպես կանոն, թատրոն հաճախում են 30-55 տարեկանները: 

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում այս բացը լրացնել և թատրոնի հետ կապել երիտասարդներին:  

-Փակագծերը չբացելով՝ միայն կարող եմ նշել, որ այդ բացը լրացնելու համար շուտով առաջարկելու ենք բացառիկ, երբևէ մեր իրականության մեջ չօգտագործված մոդել, որն անպայման եղանակ է փոխելու: 

-Արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձնում պետությունը թատրոններին:

-Պետությունը պարբերաբար պետական պատվերներ է իջեցնում, պետական աջակցության առումով՝ դժգոհելու որևէ բան չկա: Ես մեր քննադատական սլաքներն ուղղում եմ մեր ներսը: Խնդիրը մեր մեջ է, իսկ մենք ի՞նչ արտադրանք ենք տալիս այն էական գումարների դիմաց, որը մեզ հատկացնում է պետությունը: Հարց է առաջանում՝ տարիներ շարունակ պետությունից աշխատավարձեր ստացող մեր արվեստագետներն ի՞նչ արժեքներ են ստեղծում: Այ սա՝ մեծ հարցական է:

Մենք պետք է այդ պետական աջակցությունն ու սուբսիդիան մաքսիմալ արդյունավետ օգտագործենք: Եվ, եթե մենք նպատակ ենք դրել, որ Մայր թատրոնը պետք է լինի կամերտոնը հայաստանյան թատերական կյանքի, իսկ մենք այդպիսի նատակ դրել ենք, ապա մեր ամենօրյա աշխատանքով պետք է հասնենք դրան:  

-Թատրոնը վերազինվա՞ծ է ժամանակակից տեխնիկայով:

-Այսօր մենք այդ առումով մրցակցային ենք. թատրոնն ունի գրեթե 100 տոկոսանոց վերազինում, շուրջ 7 մլն եվրոյի ներդում է արվել այդ ուղղությամբ: 

-Իսկ խաղացանկով մրցակցայի՞ն եք:

-Խաղացանկով՝ ոչ: Մեր խաղացանկն ունի լուրջ թարմացման և վերաձևավորման կարիք: Ներկայացումներ կան, որոնք թատրոնի ռեպերտուարում են տարիներ շարունակ և մաշվել են: Ես դեմ եմ այն տենդենցին, երբ հին ներկայացումները նորից են բեմադրում: Հինն ապրել է իր դարը, դա արդեն պատմության էջ է. պետք է ներկայացնել նորը: Նույնը վերաբերում է նաև թատրոնում օգտագործվող դեկորացիաներին: Մեզ մոտ ամբողջությամբ փոխվել են, օրինակ, գովազդային վահանակները: Մենք շարժվում ենք գրաֆիկակական դիզայնով և հիմա թատրոնի մուտքի մոտ դրված են մեծ, լուսավորված թանկարժեք վահանակներ, և սա է ճանապարհը՝ որակ և տեսակ ցույց տալու համար: Իմ գործն է՝ նորը բերել և թատրոնը տանել 21-րդ դարի ճանապարհով՝ պահպանելով արժեքները, ինչն էլ անում եմ: 

-Եվ վերջում՝ անդրադառնանք նաև սերիալներին: Այսօր թատրոնի շատ դերասանների տեսնում ենք ամենատարբեր սերիալներում: Ի՞նչ կարծիքի եք այս երևույթի նկատմամբ:

-Սերիալում նկարահանվելը նույնպես դերասանի արվեստի և արհեստի մասն է: Օրինակ՝ Սերգեյ Բեզրուկովը, Մարտին Շինը չե՞ն նկարահանվում սերիալում: Դերասանը հո իկոնա՞ չէ, որին պետք է դնել բեմի վրա և վերջ: Դերասանը դերասան է, սրբություն չէ. մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ծառաայում են իրենց երկրին, այնպես որ՝ արհեստական կուռքեր ստեղծել պետք չէ: 

 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

դիտվել է 3948 անգամ
Լրահոս
20 Հուն
Նրա մեկ տարվա գործունեության արդյունքում երկրի պետական բյուջե է վերադարձվել 200 մլն. եվրոԲաքվում բնակելի շենք է այվումՆախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ (լուսանկարներ)Քառօրյայի ժամանակ Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել. Ադրբեջանի ՊՆՎահագն Աբգարյանը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցությունՍելենա Գոմեսը ներկայացրել է Puma-ի նոր հավաքածուն (լուսանկարներ)Ինչպես խնամել մաշկը ձմռանը․ խորհուրդներ՝ կոսմետոլոգիցՀայ Ազգային Կոնգրեսի մամլո հաղորդագրությունըԿարապետյանը Կարապետյանին ցուցումներ է տվելՄխիթարյանի հեռանալը հիասթափություն կլինի. Սահա«Ելք»-ի նոր կարգավիճակը և հանրային ապատիան«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է «Արցախ»-ինԹրամփը դավաճանում է առաջին տիկնոջը. MediaiteԵս որոշեցի սգալ հայկական ձևով. Շառլ ԱզնավուրՏիկին նախագահ. Առաջին կին-նախագահ. ԹրամփՆոր խմորումներ՝ Բրյուսովի անվան համալսարանումՆենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստը զբաղվում է մոդելի կարիերայով (լուսանկարներ)Նախագահը Կենտրոնական բանկում էրՄարիա Շարապովան լքեց պայքարը. Australian Open «Ալավերդցի Վահագն» մականվամբ քրեական հեղինակությունը ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ քննչական կոմիտեԱզատ ոճի ըմբիշները մրցաշրջանը մեկնարկում են Ծաղկաձորի հավաքովԿարեն Կարապետյանի համար խաղը բարդանում էՈւժեղ փոթորիկը Սոչիում ավերածությունների պատճառ է դարձել (տեսանյութ)Բենզինը նորից թանկացավ (լուսանկար)FIFA 18-ի տարվա հավաքականը ամբողջությամբ (լուսանկար)«Բանանց»-ն ընկերական խաղում կմրցի «Արմավիր»-ի հետՊետդեպը՝ Թուրքիայի քայլերի մասինՇատ ջերմ մարդիկ, և իմ առաջին լոգանքը. Սաակաշվիլի (լուսանկարներ)Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 15-րդն է Եվրոպայի առաջնությունումՄխիթարյանը հանգստյան օրերին բուժզննում կանցնի «Արսենալ»-ումՍաակաշվիլին ազատվել է մեղքերից (լուսանկար)Թուրքիան ռմբակոծել է Սիրիայի տարածքը Հնարավոր է` Մխիթարյանը մնա թիմում. Մոուրինյու kommersant.ru-ն՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի մասին. tert.am45 000 ԱՄՆ դոլարը հավաքվեցՎազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերըՈւ՞ր է շտապում Դինա ԱկոպովնանԵրևանում պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ ՍուրենյանԱնվտանգության խորհուրդը կղեկավարի ՀՀ վարչապետըԲաքվում հրատարակվել է գիրք Ղարաբաղի մասինՏիկնոջից աղքատ ապագա նախարարը. «Ժողովուրդ»Հայկական ռաբիսը` ֆրանսիացի աստղի կատարմամբ. Maître Gims–ը Եվրոպային կստիպի «դողդողալ»Սկանդալային Սոբչակը` սառցապատ ջրում (լուսանկար)Ռուսական հերթական ռազմական տեխնիկան՝ Ադրբեջանին (տեսանյութ) Լույս չի լինիԹերեզա Մեյը բացառել է Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեի հնարավորությունըՎարդենյաց լեռնանցքը փակ է«Ժողովուրդ». Պատգամավորին խաբել են «Փաստ». Կտրուկ իջել են գները
Ամենադիտված
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)«Դեպուտատի շոու». ԱԺ պատգամավորների սելֆիները. Սամվել Ալեքսանյանը,Կիլիկիայի Հակոբը գլխավոր դերում են (լուսանկարներ) Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել էՎազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ կարդում էր դրա մասին․ ի՞նչ էր իրականում տարիներ առաջ տեղի ունեցել Վազգենի ու Արմեն Սարգսյանի միջև Արտակարգ դեպք Թուրքիայում. Boeing 737-800 ինքնաթիռ է վթարվել (տեսանյութ)Աղջի՛կ ջան, ես գիտեմ՝ ես ով եմ, դու իմացի՝ դու ով ես. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողինԴերասան Վահագն Գալաստյանը բաժանվել է կնոջից. Ահա թե ով է նոր ընկերուհին (լուսնակրներ)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԵթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրումԱմենամեծ պոռնոռեսուրսն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիները (մեծերի համար) Ահա թե ինչպես է հարստանում Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ)Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԱհա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԵթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Տեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից