Հայաստանը նոյեմբերին ԵՄ հետ նոր համաձայնագիրը ստորագրելու համար որևէ խոչընդոտ չի տեսնում
Արտաքին ՔաղաքականՀայաստանը որևէ խնդիր չի տեսնում նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը սոտորագրելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, որպեսզի նոյեմբերի 24-ին այս համաձայնագիրը ստորագրվի: Այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կայացած քննարկմանը խոսել է նաև արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը»,- ընդգծեց Քոչարյանը:
Պատգամավորի մյուս հարցին՝ 2018թ. Հայաստանը պլանավորո՞ւմ է միջազգային նոր կառույցների անդամակցել, ՀՀ ԱԳ փոխնախարարը բացասական պատասխան տվեց: «Մենք չենք պլանավորում 2018թ. որևէ նոր միջազգային կազմակերպության միանալ»: