Երբ լքեցի «Ռեալը» թիմը պատրաստ էր պայթել. Մոուրինյու
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով այժմ գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, նշել է, որ մադրիդյան թիմից հետացել է այն ժամանակ, երբ ակումբը լավ վիճակում է եղել:
Պորտուգալացի մասնագետը համարում է, որ ուժեղ թիմ է ձևավորել «Արքայական ակումբում» աշխատելու տարիներին:
«Երբ լքեցի «Ռեալը», թիմը պատրաստ էր պայթել և մեծ հաջողությունների հասնել:
Հենց այդ ժամանակից էլ «Ռեալ»-ը սկսեց իսկապես հաղթել, հատկապես «Բարսելոնա»-ին»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում L'Equipe-ն:
Նշենք, որ պորտուգալացի մասնագետը իսպանական ակումբում աշխատել է 2010-2013թթ-ին: