Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից 

Ո՞ւմ համար են ցավոտ լինելու զիջումները...

Վերլուծական
Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագահի կողմից հանդիպման ընթացքում հնչեցրած շեշտադրումները համընկնում էին Շվեյցարիայի հայ համայնքի, այնուհետև նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսանողների հետ նրա անկեղծ զրույցի ժամանակ հնչեցրած հիմնական մտքերին: Այն է՝ պետք է միասնական լինենք, քանի որ մարտահրավերները շատ են, Արցախի հարցն էլ ցավոտ լուծում է ունենալու: Երբ երկրի նախագահը երկու ամսվա ընթացքում երրորդ անգամ է բարձրաձայնում ցավոտ լուծումների հարցը, հասկանալի է դառնում, որ այդ լուծումները քիչ թե շատ ուրվագծվել են, չնայած որ Արցախյան հակամարտութան շուրջ տարվող բանակցությունները հուշում են հակառակի մասին: Օրեցօր նվազում է կողմերի միջև որևէ համաձայնության հասնելու հնարավորությունը: Բայց հանրությունն ամեն ինչի մասին չէ, որ տեղեկացված է: Վերջին շրջանում նախագահի պահվածքը նման է հասարակությանն առնվազն հոգեբանորեն նախապատրաստելուն:
 
Դժվար չէ կռահել, թե ինչու է ցավոտ լուծումների թեման Սարգսյանը բարձրաձայնում հենց հայկական գաղթօղջախներում: Եթե տարածքային զիջումները մտնեն օրակարգ, դրանց առաջին հակազդողները լինելու են հենց սփյուռքից, քանի որ վերջին շրջանում, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, սփյուռքը հակված չէ վստահելու և հալած յուղի պես ընդունելու Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունները: Իսկ այս պարագայում հարցը վերաբերվում է սփյուռքի համար անչափ ցավոտ՝ Արցախի խնդրին: Ոչ մի թիզ հող չհանձնելու պահանջը մշտապես ավելի հնչեղ է եղել հենց հայկական գաղթօջախներից, դա է պատճառը, որ Սարգսյանն այսօր փորձում է հող շոշափել, հասկանալ ինչպիսին կարող է լինել արձագանքը, եթե ի վերջո ցավոտ լուծումները դառնան հակամարտության կարգավորման միակ տարբերակ: Այլ հարց է , թե ինչ ցավոտ լուծումների մասին է խոսում նախագահը: Բնավ էլ պարտադիր չէ, որ դրանք վերաբերվեն տարածքային զիջումներին:
 
Օրինակ՝ եթե հերթական անգամ հարված ստանա Հայաստանի եվրաինտեգրացիան, դա ցա՞վ է, թե՞ ոչ: Կամ՝ եթե, օրինակ, իրականություն չդառնան, այսպես ասած, ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների ներդրումները, դա Հայաստանի համար տնտեսական ցա՞վ է, թե՞ ոչ: Անկախության ողջ ընթացքում շրջափակումը, դեմոգրաֆիկ ճգնաժամը, տնտեսական անկումը, հազարավոր կյանքերը սահմանին ինչո՞ւ են այնքան էժան գնահատվում, որ լրացուցիչ «ցավոտ փոխզիջումների» հարց է բարձրացվում: Այն, որ Արցախի հակամարտությունն ունի լուծում, հստակ է, որ այդ լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, դրա մասին խոսել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հեյդար Ալիևը, նույնիսկ Իլհամ Ալիևն է խոսում դրա մասին։ Այո, ցանկացած փոխզիջում լինում է ցավոտ, բայց թե դա ինչումն է կայանալու, դրա մասին մոտեցումները տարբեր են:
 
Հասկանալի է, որ տարածք հանձնող հանրապետական իշխանությունը երկար չի գոյատևի: Սա քաջ գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը: Նման զիջումները ցավոտ են լինելու առաջին հերթին հենց իշխանությունների համար: Արցախի հարցով նման հայտարարություններն արդյունք են այն բանի, որ չկա խնդրի կարգավորման միասնական մոտեցում հայ հասարակության շրջանում: Առանց կոնկրետացնելու նման ձեւակերպումները նախեւառաջ հասարակության վերաբերմունքը հստակեցնելու նպատակ են հետապնդում: Այս պահին պետք է կանգ առնել, բանակցություններում վերցնել թայմ-աութ եւ հասարակության հետ գնալ պարզ խոսակցությունների՝ ձեւավորելով խնդրի շուրջ ընդհանուր կոնցեպտ, թե ինչպես ենք պատկերացնում խնդրի կարգավորումը, ինչն էլ անում է Սերժ Սարգսյանը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը
Ամենադիտված