Իրանի իշխանությունները Թրամփին անվանել են աշխարհն ինքնասպանության տանող խելագար
ԻրանԻրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփին անվանել է խելագար, որն աշխարհը դեպի ինքնասպանություն է տանում: The Guardian-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է այսօր Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի առիթով հանրահավաքի ժամանակ:
«Բոլոր կառավարությունները հաստատում են, որ ԱՄՆ նախագահը խելագար է, ով մյուսներին դեպի ինքնասպանություն է տանում… Իրանի ժողովրդի դեմ Թրամփի քաղաքականությունը նրանց այսօր ստիպել է փողոց դուրս գալ»,- հայտարարել է Շահմանին:
Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը տեղի է ունեցել 1979 թ. նոյեմբերի 4-ին: Այդ ժամանակ ուսանողական միությունները շենքը կրակով վերցրել են՝ այն անվանելով «լրտեսության և Իրանի դեմ դավադրությունների բույն»: Գերի է վերցվել, տարբեր տվյալներով, 66-90 մարդ: Նրանց մեծ մասը բաց է թողնվել միայն 1981 թ.: