Իսրայելում կմեկնարկեն պատմության մեջ ամենախոշոր միջազգային զորավարժությունները
ԱշխարհԻսրայելի զինվորականները արտասահմանյան 7 պատվիրակությունների հետ նոյեմբերի 5-ին երկրի պատմության մեջ ամենախոշոր ավիացիոն զորավարժություններն են սկսում, հաղորդում է «Ռամբլեր»-ը՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությանը:
Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները պետք է մասնակցեն «Երկնագույն կրակ» զորաշարժին, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 16-ը:
«Սա ամենանխոշոր ավիացիոն զորավարժություններն են, որոնք երբեւէ անցկացվել են Իսրայելում: Դրանք մեծ նշանակություն ունեն Իսրայելի ռազմաօդային ուժերի համար, բանակի եւ Իսրայել պետության համար», — նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ արտասահմանյան պատվիարկությունները ժամանում են իրենց ինքնաթիռներով եւ կտեղեկայվեն «Ուվդա» ավիաբազայում: