Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կկայանան վերջին տուրի պարտիաները
ՍպորտՇախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կկայանան վերջին տուրի խաղերը:
Կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն առաջատարն է՝ Ռուսաստանի ընտրանին: Ռուսներն ունեն 15 միավոր և ապահովել են չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և 5-րդ տեղում է:
Տղամարդկանց հավաքականի մրցակիցը Սերբիայի ընտրանին է: Արշակ Պետրոսյանի սաներն ունեն 9 միավոր և դուրս են մնացել մեդալների համար պայքարից:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը բաղկացած է 9 տուրից: