Թունավորում՝ շմոլ գազից
Արտակարգ ՊատահարՀիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում նոյեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Մելքումովի փողոցի թիվ 22/1 հասցեում գնտվող ավտոտնակից բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Վաչե Ա.-ն, 1982 թ. ծնված Արթուր Հ.-ն և Վալոդիա Հ.-ն:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 5.00-ին, ավտոտնակում ավտոմեքենայից արտանետված շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: