00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. Սերժ Սարգսյանը հանդես կգա հատուկ կարծիքով «ՀԺ». Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարութուն են սկսել «Հրապարակ». Отец, гордимся тобой. Հյուպատոսը վարչապետի խորհրդականի հայրն է «Ժամանակ»․ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի «Հրապարակ»․ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ազատվել հին «բալաստից»«Ժողովուրդ»․ Ընդդեմ ՊՆ-ի․․․«Ժողովուրդ»․ Տարոն Մարգարյանը կարգադրել է 100 հազարական դրամ պարգևատրել քաղաքապետարանի 7 աշխատակցի «Հրապարակ»․ Առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի «Ժամանակ»․ Տարկետման իրավունքը հանելու շուրջ քննարկումները կշարունակվեն երկու շաբաթ հետո «Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով. Ադրբեջանը չի ցանկանում ստորագրմանը մասնակցել

Լոռու մարզպետը Վանաձորում ներդրումային բում է սպասում

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ այցելել է Լոռու մարզ, որտեղ մասնակցել է իրանական ընկերության կողմից մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը, շրջել է քաղաքով, ինչպես նաև մի շարք խորհրդակցություններ անցկացրել մարզի ղեկավար կազմի հետ: Թե ինչով է պայմանավորված այդ ուշադրությունը և ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել մարզում ու Վանաձորում «Արմենպրես»-ին պատմել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

-Պարոն Նալբանդյան, ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային մարզում: 

-Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հաշվի առնել մարզի յուրահատկությունները՝ աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, մարզի 8 քաղաքային և 99 գյուղական համայնքներին բնորոշ առանձնահատկությունները: Մի խոսքով, յուրաքանչյուր գործոն վճռորոշ է զարգացման հեռանկարային ոլորտներն առանձնացնելու հարցում: Մարզն իր բնույթով արդյունաբերական է: Որպես արդյունաբերության առաջատար ճյուղ՝ մարզում առանձնանում է հանքարդյունաբերությունը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին 2011թ. համեմատությամբ հանքագործական արդյունաբերության ծավալը աճել է շուրջ 9.3 անգամ, որը հիմնականում պայմանավորված էր 2014թ. տարեվերջին «Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործմամբ: Մարզում հանքարդյունաբերություն են իրականացնում նաև «Սագամարը», «Էյ-ՍԻ-ՓԻ» և այլ ընկերություններ:

Անցյալ տարի ծավալի աճ են արձանագրել նաև թեթև, մեքենաշինական, փայտամշակման արտադրությունները: Բնույթով արդյունաբերական լինելով հանդերձ՝ սոցիալ-տնտեսական զարգացման առումով մարզում լուրջ ուշադրություն է դարձվում նաև գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացմանը և այլն:

Մենք մեծ հույսեր ենք կապում առանձնապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, որի բոլոր նախադրյալներն ունենք և վստահ ենք, որ դա մեր մարզի տնտեսության զարգացման գլխավոր անկյունաքարերից մեկը կդառնա: Դեռևս 2014թ.-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի շուրջ 6 մլն դոլար ֆինանսական աջակցությամբ հիմնվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2016թ.-ի աշնանը՝ ՀՀ Նախագահի անմիջական մասնակցությամբ: Ծրագիրն ուղղված է նպաստելու Վանաձոր քաղաքում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության ու խորհրդատվության տրամադրմանը: Այժմ կենտրոնում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքային տարածք՝ սկսնակ թիմերի համար: Կանխորոշվել է մինչև 2025 թվականը նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թիվը մարզում ավելացնել 20 տոկոսով։

2015թ.-ից «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից իրականացվում են «Սմարթ կենտրոնի» ստեղծման աշխատանքներ՝ գեղատեսիլ Դեբեդի հովտում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա սկզբին: Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում: Այն նոր հնարավորություններ կստեղծի մարզի գյուղական միջհամայնքային կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, դպրոցականների կրթությունը նորարարական տեխնոլոգիաներով կազմակերպելու համար։ Հիմնադրամի կողմից մարզի 6 համայնքներում ստեղծվել են ստեղծագործարաններ։

2017թ.-ին Լոռին հայտարարել ենք «Սմարթ մարզ» և այդ գործում օրինակելի  ենք ողջ հանրապետությունում: Այս նախաձեռնության մեկնարկը տրվեց մարզի տարբեր համայնքների 13 հանրակրթական դպրոցներում «Սմարթ» դասասենյակների ստեղծմամբ։ Նրանց թիվը գնալով ավելանում է և առաջիկայում ջանքեր չենք խնայելու, որպեսզի մարզի բոլոր դպրոցներում լինեն այսպիսի դասասենյակներ: Ավելացնեմ նաև, որ ՀՀ Նախագահի գործուն աջակցությամբ նախատեսվել է Վանաձորում հիմնել «Թումո» կենտրոն: Նշածս յուրաքանչյուր նախաձեռնություն ամբողջական շղթայի մեկ օղակն է կազմում և համոզված եմ, որ կարճ ժամանակ անց մենք կկարողանանք հյուսել այդ շղթան՝ մարզը դարձնելով տևական զարգացման հնարավորություններով ՏՏ կենտրոն:

Մարզի զարգացման հեռանակարային ճյուղերից ենք համարում նաև տուրիզմը: Լոռին առանձնահատուկ է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, լոռեցու անմիջական հյուրընկալությամբ՝ հանդիսանալով հայաստանյան զբոսաշրջության ամենագրավիչ անկյուններից մեկը։

-ՀՀ կառավարությունը նպատակաուղղված քաղաքականություն է վարում մարզերի, համայնքների համաչափ զարգացմանն ուղղված՝ շեշտադրում կատարելով հատկապես բիզնես միջավայրի զարգացման ու ներդրումային ծրագրերի վրա: Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կառավարության ղեկավարը հասցրել է երեք անգամ լինել մարզում, որից երկուսը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում գործադիր մարմնի որդեգրած քաղաքականությունից:

-Համայնքների համաչափ զարգացման քաղաքականության որդեգրումն, ըստ իս, ամենակարևոր նախաձեռնություններից է, կենսականորեն անհրաժեշտ քաղաքականություն՝ մայրաքաղաքից զատ, մարզերում և համայնքներում կայուն զարգացում ապահովելու նպատակադրմամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ համայնքների համաչափ զարգացման հայեցակարգի մեկնարկից հետո դրական փոփոխություններն ակնառու են: Մարզի համայնքներում մեծածավալ ծրագրեր են իրականացվում պետական միջոցներով, միջազգային կառույցների աջակցությամբ, վարկային միջոցներով և այլն, որոնք միտված են բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, համայնքային կյանքի ակտիվացմանը: Նշեմ նաև, որ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերում և 2017-2025թթ. մարզի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում համայնքների համաչափ զարգացումը դիտարկել ենք որպես գերակա խնդիր ու  հեռահար նպատակ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզ կատարված այցերի առնչությամբ Ձեր դիտարկմանը՝ ապա կառավարության ղեկավարը մարզում գրավիչ գործարար և ներդումային միջավայր ապահովելու առանձնահատուկ շահագրգռվածություն ունի: Նրա անմիջական մասնակցությամբ մարզում ու մասնավորապես՝ Վանաձորում, առաջիկայում, չեմ խուսափի այս բառից, ներդրումային բում է սպասվում:  

-Եկեք հենց դրանից էլ խոսենք: Ներդրումային ի՞նչ ծրագրեր են իրականացվում կամ նախատեսվում են իրականացվել մարզում եւ Վանաձորում մասնավորապես: 

-Վերջին խոշոր ներդրումը մարզկենտրոնում՝ ներհամայնքային ճանապարհների նորոգումն էր: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 193 մլն դրամի շրջանակներում հնարավոր եղավ ասֆալտապատել 32.500 քառ. մետր տարածք, փոսային նորոգումներ կատարել 10.000 քառ. մետր տարածքի վրա:

Ինչ վերաբերում է ներդրումային այլ ծրագրերին, ապա ծավալուն աշխատանքներ են իրականացվում թե՛ պետական միջոցներով, թե՛ բարերարների և թե՛ միջազգային կառույցների աջակցությամբ: Լուրջ ներդրումներ են կատարվում հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Ամենախոշոր ծրագիրը՝ 102 մլն եվրո արժողությամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի (Մ6) շինարարությունն է: Այն ունի շուրջ 90 կմ երկարություն, ճանապարհն անցնում է 40 կամրջով (որոնցից 13-ը` 10 մետր և ավելի երկարությամբ) և 3 թունելով: Մ6 միջպետական ճանապարհը ռազմավարական և կենսական մեծ նշանակություն ունեցող միջանցք է Հայաստանի Հանրապետություն ներմուծումների, արտահանումների, ինչպես նաև տեղական բեռնափոխադրումների համար: Այն Հայաստանը կապում է Վրաստանի սևծովյան նավահանգիստների, ԱՊՀ, Եվրոպայի և այլ երկրների հետ:

Մեծ ներդրումներ են իրականացվում նաև առողջապահության, կրթության, մշակույթի, հանրային կարևորության այլ բնագավառներում, ինչը վկայում է, որ մարզը գտնվում է պետական հոգածության ներքո:

Մարզում արտաքին կապերի ապահովումը և միջազգային համագործակցությունն իրականացվում է բարձր մակարդակով, ինչն էլ իր դրական արդյունքներն է տալիս միջազգային ներդրումների, բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման առումով:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության շրջանակներում մարզում իրականացվել են խոշորածավալ աշխատանքներ, որոնք զգալի ներդրում են ունեցել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Արդյունավետ համագործակցություն ենք վարում շուրջ 43 միջազգային կառույցների հետ։

-Լոռու մարզպետարանում ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին ներկայացվել է Վանաձորի զարգացման հայեցակարգը և խոսվել է տուրիզմի զարգացման համարբարենպաստ միջավայր ստեղծելու մասին: Կմանրամասնե՞ք, ինչի մասին է խոսքը: 

-Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյի և Մոսկվայի փորձառու մասնագետները: Ներկայումս մշակվում է քաղաքի զարգացման «մաստեր պլանը»՝ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերով: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն: Քննարկվում է նաև Վանաձորում ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը, քանի որ մարզկենտրոնի արդյունաբերական երբեմնի հսկաները կարող են գրավչություն ներկայացնել զբոսաշրջիկների համար: Հայեցակարգն արժանացել է կառավարության ղեկավարի հավանությանը և նա վստահեցրել է, որ կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են խոշոր ներդրումներ կատարել Վանաձորում:

-Արդյունաբերության ոլորտը մարզում զարգացման հեռանկարներ ունի՞ և արդյո՞ք հնարավոր տեսնում եք վերականգնել մարզի արդյունաբերական նախկին հզորությունները:

- Մարզի արդյունաբերական նախկին հզորությունների վերականգնման մասին մտածելն իրատեսական չէ, քանի որ վաղուց արդեն չկա երբեմնի թողարկվող արտադրանքի պահանջարկը, սպառման շուկաները: Միջազգային շուկա դուրս գալու համար նորագույն տեխնոլոգիաներ պետք է ունենալ, անցնել դժվարագույն մրցակցության բովով: Ուրեմն, մեր նպատակը պետք է լինի ոչ թե նախկին հզորությունները վերականգնելը, այլ դեռևս գոյատևող, բայց անգործության մատնված որոշ ձեռնարկություններում տեղական ու համաշխարհային շուկայի պահանջարկին համահունչ արտադրանք թողարկելը: Մի խոսքով, արդյունաբերությունը նորովի պետք է զարգացնենք, որին և ձեռնամուխ ենք եղել վաղուցվանից:

Այս առումով ոգևորիչ է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացումը: Ուղիղ մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: Այս ընկերությունը ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանում: Մարզում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, կառուցվող ձեռնարկության աշխատողների թիվը ենթակառուցվածքների հետ միասին՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտվել 2018 թ. ապրիլին: Այստեղ ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Իսկ 80 մլն ԱՄՆ դոլար  ներդրումային ծավալով և 300 աշխատատեղով կարբոնի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018թ. նոյեմբերին: Նախատեսված ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ, մրգերի վերամշակմամբ, ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018թ. մայիսին, և ավարտել 2019թ. մայիսին (ներդրումների ծավալը` 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ մինչև 300-400 մարդ): Սա լուրջ ներդրումային ծրագիր է մարզի համար, որը հնարավորություն կտա լուծելու մեզ այնքան մտահոգող զբաղվածության խնդիրը, զարգացում կապահովի մարզի տնտեսության համար:

Մարզի համար, որպես կարևորագույն խնդիր եղել և առաջիկայում ևս կմնա թեթև և սննդի արդյունաբերությունների հետագա զարգացումը, որոնք կարող են մեծ շուկա ունենալ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում: «Գլորիա», «Սարտոն» և «Բազում» ֆիրմաների արտադրանքը իր որակական ցուցանիշով արդեն իսկ մեծ պահանջարկ ունի Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ պետություններում:

Գյուղմթերքների վերամշակման և սննդի ոլորտում մարզում գործում են հարյուրից ավելի ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր: Առաջիկա 10 տարում ևս սննդի արդյունաբերության ընդլայնումը և որակի բարձրացումը մարզի համար կմնա որպես գերակա ուղղություն, առաջին հերթին որպես գյուղմթերքների վերամշակման բնագավառ, որը նաև հնարավորություն կտա մարզի արտադրության ընդհանուր ծավալում փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը հասցնել մինչև 35-40 տոկոս:

Ծրագրերը շատ են, և մենք հաստատակամ ենք մեր նպատակները ավարտին հասցնելու՝ հանուն մեր մարզի զարգացման ու բնակչության բարեկեցության:

դիտվել է 1064 անգամ

Լրահոս
23 Նոյ
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. Սերժ Սարգսյանը հանդես կգա հատուկ կարծիքով «ՀԺ». Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարութուն են սկսել «Հրապարակ». Отец, гордимся тобой. Հյուպատոսը վարչապետի խորհրդականի հայրն է «Ժամանակ»․ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի «Հրապարակ»․ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ազատվել հին «բալաստից»«Ժողովուրդ»․ Ընդդեմ ՊՆ-ի․․․«Ժողովուրդ»․ Տարոն Մարգարյանը կարգադրել է 100 հազարական դրամ պարգևատրել քաղաքապետարանի 7 աշխատակցի «Հրապարակ»․ Առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի «Ժամանակ»․ Տարկետման իրավունքը հանելու շուրջ քննարկումները կշարունակվեն երկու շաբաթ հետո «Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով. Ադրբեջանը չի ցանկանում ստորագրմանը մասնակցելԱշոտ Անաստասյանի հուշամրցաշարի հաղթող դարձավ Արման ՓաշիկյանըՀունահռոմեական ոճի ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունիցՊՍԺ-ն հաղթեց 7:1 հաշվով, «Յուվենտուս»-ն ու «Բարսելոնա»-ն ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց (լուսանկարներ, տեսանյութ)Միջերկրական ծովում հազարից ավելի ներգաղթյալ է փրկվել մեկ օրում Արտակարգ դեպք հանրապետության մարզերից մեկումԻնչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը ՀՀ եվրոպական դեժավյուն Տեսանյութ. Lamborghini-ն ներկայացրել է իր նոր հրաշքը Լուսանկարներ. Ինչպես արձագանքեց Ֆեյսբուքը հայկական նոր թղթադրամների նմուշներինԼուսանկարներ. Քիմ Քարդաշյանի երիտասարդ մրցակից բրիտանուհին մեքենայից իջնելիս ցույց է տվել այն, ինչ ամենաամոթն է համարվում (մեծերի համար)Լուսանկար. Ալեքսանդր Բաբասյանը և Անահիտ Սիմոնյանը՝ միասինԿողոպուտի մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Լուսանկար. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը հայտնի էԼուսանկարներ. Արտակարգ իրավիճակ Սևանի մայրուղում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետԱրմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում Տեսանյութ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 21-ից 22-ը Լուսանկարներ. Մովսես Երեմյանի գեղեցկուհի կինըԼուսանկարներ. գերեզմանատան այցելուները շոկի մեջ էին՝ տեսնելով սպիտակ մարմարից այս շիրմաքարը. «գեղցիության» տիպիկ օրինակՀՕՖ-ը տոնել է Հայաստանում իր իր կրթական ու գիտական ծրագրերի մեկնարկի 20-ամյակը Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է ձմեռային անակնկալներին Զգուշացում վարորդներին. հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Շուշան Երիցյանը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ավելին, քան պետք էրՍիրու՞մ եք արևածաղիկ. սա տեսնելուց հետո կփոխեք Ձեր կարծիքն այս մթերքի մասին Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան սիրիական հարցով համատեղ հայտարարություն են ընդունել ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը Ճգնաժամ` սննդի շուկայում. պատճառը հայտնի էՈւսանողները կլոր սեղանի արդյունքներով տարկետման իրավունքի շուրջ առաջարկներ կներկայացնեն կառավարությանը Զազրելի հանցանք. տատը խեղդելով սպանել է նորածնին Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր տարբերակներից մեկն է. Գրիզմանը իր հնարավոր տեղափոխության մասինԳեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Ընտրող հանձնաժողովը կքննարկի «Ավրորա» մրցանակի 2018թ. առաջադրումները Ռոնալդուն գերազանցեց Մեսսիին«Ռեալ»-ը՝ ռեկորդակիրՀՀԿ-ն դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամՌամոսը հրապարակել է կոտրված քթով լուսանկարՍիսիանի բդեշխը...
Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելՈղբերգական դեպք Արմավիրում. 80 ամյա ծերունին սարսափելի կերպով ինքնասպանություն է գործել և թողել գրություն Լուսանկար. Նազենի Հովհաննիսյանն առանց կրծկալի լուսանկար է հրապարակել Հնդկաստանից Միսս Աշխարհ ճանաչված գեղեցկուհին հայուհի է (տեսանյութ)ԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինԳլխավոր շտաբի պետի շքեղ առանձնատունն ու հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենան. ինչպես է ապրում Մովսես ՀակոբյանըՏեսանյութ. Հայկ Մարությանին թույլ չեն տվել գնալ իր տունՏեսանյութ. Դու իմ հրաշքն ես, թույլ տուր փարվեմ քեզ. Ռուզաննա Խաչատրյանն արդեն երգում է Հայտնի է՝ որ մարզերից էին ականի պայթյունից զոհված զինվորները
Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ոստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին. Սահմռկեցուցիչ լուսանկարներ Լուսանկար. Մերի Մակարյանն ամուսնացել է Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան Տեսանյութ. «Խղճա դու ինձ». Անահիտը ստիպեց արտասվել «Ձայն»-ի ժյուրիի անդամներին Քրեական հեղինակությունն ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարել. մարզպետ«Կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց. Սեյրան Օհանյանի կնոջ նոր գրառումը
Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումՍամվել Կարապետյանը գրավում է Երևանը...Լիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) Սկանդալային Անահիտ Հարությունյանը՝ ամբողջովին մերկ (լուսանկարներ)