Բելառուսի ֆուտբոլի ազգային թիմը ժամանել է Հայաստան
ՍպորտԲելառուս ազգային ընտրանին ժամանել է Երևան:
Մինչ Հայաստան մեկնելը բելառուս ֆուտբոլիստները մի վերջին մարզում են անցկացրել: Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ ընկերական խաղի համար թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստների:
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Խաղը կմեկնարկի 18:00-ին: