«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի պաշտպանին
SportԿատալոնյան «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, մանկունիացիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր են ձեռք բերել ֆուտբոլիստին:
Ավելի վաղ Ժոզե Մուրինյուն ցանկանում էր ձեռք բերել Ռաֆայել Վարանին, սակայն ֆուտբոլիստը մշտապես խաղում է «Ռեալ»-ում, և նրա տեղափոխությունը քիչ հավանական է:
23-ամյա Ումտիտիի պայմանագրում հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո: