Հյուրանոցի աշխատակիցը չի ճանաչել Դել Պիերոյին և չի թույլատրել նրան գնալ Մեսսիի մոտ (տեսնայութ)
ՍպորտԱլեսանդրո Դել Պիերոն գնացել է Մոսկվայի այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել է Արգենտինայի հավաքականը՝ Լիոնել Մեսսիին տեսնելու համար, սակայն անվտանգության աշխատակիցը չի ճանաչել նրան և չի թույլատրել ներս գնալ:
Լրագրողների միջամտությունից հետո նրան թույլատրել են ներս մտնել, սակայն երկրորդ հարկում նրան կրկին թույլ չեն տվել առաջ գնալ: Լրագրողները կրկին փորձել են համոզել, սակայն ապարդյուն: Անվտանգության աշխատակիցները կրկին չեն ճանաչել նրան:
Այնուհետև Արգենտինայի հավաքականի մարզիչներից մեկը տեսել է իտալացուն ու նրան ուղեկցել Մեսսիի մոտ: Այս մասին գրում է life.ru-ն: