00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ես կորցրեցի իմ հերոսին». Շուշան ՊետրոսյանՍոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել. Վստրեչի ԱպերՆախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարծում է, որ առանց իշխանությունների իմացության հնարավոր էր նման բան77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունիցՆիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունիԳեներալ Մանվելի կինը նույնպես կձերբակալվի. դա գաղտնիք չէՄանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Անհատ մարդի՞կ պետք է որոշեն` ով է հերոս, ով` ոչ, կարևորը իրադրությունն է. Գալուստ ՍահակյանՄանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Ոստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ)

«Ժամանակ». Նոր սկանդալ․ հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել «խաղից դուրս»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել:

Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել եւ 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու եւ չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:

Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Անկեղծ լինենք` Federbet-ի եւ միջազգային մամուլի կարծիքը լիարժեքորեն կիսում են մեր երկրպագուները, ովքեր երեկ բոյկոտեցին Ռուբեն Հայրապետյանի «ներկայացումը», իսկ տրիբունաներում ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով: Հայաստանում գրեթե չկա երկրպագու, ով հավատա, թե մեր ազգային հավաքականն` իր այսօրվա բարոյահոգեբանական ճգնաժամով, կարող է խոշոր հաշվով հաղթանակ տանել անգամ Բելառուսի թույլ հավաքականի հանդեպ:

Խնդիրն այն չէ, որ մեր երկրպագուները դադարել են հավատալ Հենրիխ Մխիթարյանին եւ մյուսներին: Պարզապես Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը, հավաքականը զրկել է մոտիվացիայից, տեսլականից, երազանքներից:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք, ըստ էության, չունենք ազգային հավաքական, որովհետեւ աշխարհի առաջնության խմբային փուլում ձախողված թիմը կարելի է ասոցացնել ամեն ինչի, միայն թե` ոչ ֆուտբոլի, հաղթանակի հետ: Նման մրցաշարից հետո Ռուբեն Հայրապետյանը եւ նրա դրածո մարզիչ Արթուր Պետրոսյանը նվազագույնը պետք է հրապարակավ ներողություն խնդրեին ֆուտբոլասերներներից ու հրաժարական տային: Սակայն հաշվետվողականությունը, պատասխանատվությունը խորթ են օլիգարխիկ մտածողություն ունեցող Ռուբեն Հայրապետյանին, եւ նա որոշեց չմոտիվացված ընկերական հանդիպում անցկացնել, բելառուսներից խաղ գնել, որպեսզի «վաստակի» ֆուտբոլասերներների վրա հոխորտալու իրավունք, ֆուտբոլի ու ֆուտբոլասերներների հաշվին իշխելու արտոնություն: Ռուբեն Հայրապետյանը կարող է գնել կամ համոզել կոռուպցիոն մտածողություն ունեցող իր բելառուս գործընկերներին, պաշտոնական քարոզչությունը կարող է «հեքիաթներ» պատմել մեր հավաքականի աննախադեպ հաղթանակի մասին, ամբողջ խնդիրն այն է, որ գնված «հաղթանակը» ավելի է տրորում մեր ֆուտբոլասերներների արժանապատվությունը:

Հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլն օգտագործեց իր շահերի համար, ֆուտբոլիստներին վերապահեց իր «հաղթանակը» բեմականացնող մարիոնետների դեր, բայց այս անգամ Հայրապետյանի բեսպրեդելը հայկական ֆուտբոլը դարձրել է միջազգային սկանդալի թիրախ: Հայրապետյանի էժան դիվիդենտների համար` շատ թանկ կարող է վճարել Հայաստանի հավաքականը: Եթե ապացուցվի, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը գնված է, ապա մեր հավաքականին, գուցե նաեւ ֆուտբոլիստներին սպառնում է որակազրկում:

Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում եւ դա կլինի այս տրագիկոմեդիայի տրամաբանական ֆինալը, որովհետեւ բոլորս միասին չկարողացանք հայկական ֆուտբոլի լուսանցք մղել Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8729 անգամ
Լրահոս
19 Հուն
«Ես կորցրեցի իմ հերոսին». Շուշան ՊետրոսյանՍոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել. Վստրեչի ԱպերՆախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարծում է, որ առանց իշխանությունների իմացության հնարավոր էր նման բան77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունիցՆիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունիԳեներալ Մանվելի կինը նույնպես կձերբակալվի. դա գաղտնիք չէՄանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Անհատ մարդի՞կ պետք է որոշեն` ով է հերոս, ով` ոչ, կարևորը իրադրությունն է. Գալուստ ՍահակյանՄանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի. խորհրդարանը տվեց համաձայնությունըՈստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ) «Ես պրյամո Ղարաբաղ եմ ուղարկել». Ալեքսանյանի օգնությունը տեղ է հասելՄանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացելու հարցի քվեարկությունը՝ ֆոտոշարքով«Ինձ մի հարցրեք էդ ձեւի բաներ». Սամվել ԱլեքսանյանԱշխարհի առաջնություն. օրվա դրվագները (տեսանյութ)Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել Սպանել են 20-ամյա ռեփերի (տեսանյութ) ՀՀԿ-ն չի խոչընդոտի նախաքննությանը. Վահրամ ԲաղդասարյանՌոնալդուի և թիմակիցների մարզումները (լուսանկարներ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ֆերմերների բողոքին (տեսանյութ)ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են պետքարտուղարին աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Որևէ այլ կերպ, քան դավաճանություն՝ նման արարքը չի կարող բնութագրվել. Գևորգ Կոստանյան «Շատ երջանիկ եմ Հայաստանի համար, հայ-թուրքական երկխոսության համար կանենք անհրաժեշտ ամեն բան»․ Կարո Փայլան Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է. ՈւՂԻՂՍեյրան Սարոյան. «Մանվելի աջ ձեռը չի իմացել՝ ձախ ձեռն ինչ ա անում...» (տեսանյութ) Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնիցԱշխարհի առաջնություն. օրվա խաղերը Աստղագուշակ՝ հունիսի 19-ի համարՕրվա խորհուրդըԻ՞նչ ունի պատգամավոր դարձած Ալեն Սիմոնյանը. «Փաստ»Մանվել Գրիգորյանից նեղացածները փորձում են ԵԿՄ վերադառնալ. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին եւ քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի հայտարարագրված ունեցվածքը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը. «Հրապարակ» Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ» Մեկը պայուսակով է գողանում, մյուսը «Կամազով».Արշակ Զաքարյան. «Փաստ»Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»«Ո՛չ կողքի բլինդաժի Վարդանին, ո՛չ քեզ, բայց արջերին ու գազանանոցին». «Փաստ»«Հրապարակ». Սեյրան Սարոյանի առողջականը վատացել է ԱԱԾ-ի տեսանյութը դիտելուց հետոԹրամփը Պենտագոնին կարգադրել է տիեզերական զորքեր ստեղծել ԱԱ 2018. առաջին խաղերի ամենասեքսուալ երկրպագուհիները (Ֆոտոշարք) Ամերիկյան բանկերը իրենց բաժնետերերին 170 միլիարդ դոլար են վճարելու Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման թույլտվությունների տրամադրման փաստով քրգործի կարճման որոշումը վերացվել է. Դատախազություն Անգլիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսնայութ, լուսանկարներ)Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նոր ակումբ ունի Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարներըՊարզապես մի' արեք. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված