00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դեղին ու կարմիր քարտերի թվով Ռամոսը ռեկորդակիր է Իսպանիայի առաջնությունում (տեսանյութ) ‏ Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացելՄեսսիի ընտանիքը սպասում է 3-րդ երխայի ծնունդին (լուսանկար)Ինչո՞ւ է խմելու ջրի ծորակից լվացքաջուր հոսում. «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում էԼոքյանը գերագնահատում է իր ազդեցության գործոնըԴեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետՊատասխան եմ տվել և տալու եմԶինվոր է վիրավորվելԵվրոպայի լիգա. «Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը հայտնի է

«Ժամանակ». Դեղին քարտ ՀՀԿ-ին. դատարանը փոխում է իրավիճակը

 

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները, բայց դե ֆակտո, այսինքն՝ այսպես ասած ավանսով՝ մարտի 31-ից հետո: Բանն այն է, որ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՏԻՄ այն օրենքը, որին հղում անելով, մինչ այժմ գործել է Վանաձորի քաղաքապետը եւ ավագանին: Բայց ստացվում է, որ քանի դեռ օրենքը հակասահմանադրական ճանաչված չէր Բարձր դատարանի որոշումով, դրանով գործելը հավասարազոր էր օրենքով գործելուն:

Վանաձորի ավագանու ընտրությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ կուսակցությունները սկսեցին բոյկոտել ՀՀԿ եւ ՀՅԴ մեծամասնությանը:

Դրա պատճառն այն էր, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածուն, այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել էին առաջադրել իրենց թեկնածուին եւ կարողանում էին ապահովել նրա ընտրության համար մեծամասնություն: Սակայն այդ մեծամասնության 4 ներկայացուցիչ, հայտնի չէ, թե որ կուսակցությունից, փակ քվեարկությանը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի օգտին, որն էլ առ այսօր քաղաքապետ է: Երեք ուժերը «Լուսավոր Հայաստան»-ի կոչով սկսեցին բոյկոտել նիստերը քվորում չապահովելու համար: ՀՀԿ-ՀՅԴ փոքրամասնությունը սակայն նիստեր էր անցկացնում եւ կայացնում որոշումներ: Եվ ահա այժմ, ՍԴ որոշմամբ, այդ ամենը ճանաչվում է հակասահմանադրական, եւ որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի մարտի 31-ից:

Ֆորմալ առումով իրավական այդ որոշումը անկասկած ունի բավականին լուրջ քաղաքական նշանակություն: Բանն այն է, որ իհարկե Վանաձորի մասշտաբով, սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ՀՀԿ-ի դեմ: Դատարանը այսպես ասած իրավական կառույց է, սակայն կասկածից վեր է, որ այստեղ որոշումները, հատկապես քաղաքական ենթատեքստ պարունակող հարցերում, կայացվում են այսպես ասած քաղաքական տրամաբանությամբ, անգամ եթե իրավական հիմքերը ունենում են աղաղակող հակառակ բնույթ:

Ի վերջո ՍԴ-ում են կայացվել Հայաստանի բոլոր համապետական ընտրությունները՝ այսպես ասած սահմանադրական ճանաչելու որոշումները: Դա մի իրողություն է, որը երեւի թե չունի ավելորդ ապացույցների կարիք: Առավել եւս ներկայիս որոշման պարագայում, որը պարունակում է մի քանի տողատակ: Ստացվում է, որ մի կողմից եղել է Վանաձորի քաղաքային իշխանության հակասահմանադրական գործողության բազա, մյուս կողմից՝ ՍԴ-ն իր ներկայիս որոշումով ոչ միայն բաց է թողնում դրա համար պատասխանատվության հարցը, այլ ըստ էության նույնիսկ տալիս ժամանակ մինչեւ 2018-ի մարտի 31:

Իսկ կապ ունի՞ արդյոք այդ ժամկետը ներիշխանական վերադասավորումների եւ 2018-ի հայտնի խնդրի հետ: Չէ՞ որ ապրիլին է Սերժ Սարգսյանը վայր դնելու նախագահական լիազորությունը, եւ դրանից հետո ձեւավորվելու է արդեն ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգը՝ իր առանձնահատկություններով եւ ներիշխանական նոր հոգեբանությամբ, ու թերեւս նաեւ ինչ-որ իմաստով նոր ստատուս-քվոյով: Ի վերջո ակնհայտ է նաեւ, որ ՍԴ հերթական, այսպես ասած, ոչ տաք, ոչ սառը՝ գոլ որոշումից մի կողմից գոհ, մյուս կողմից դժգոհ են թերեւս բոլոր կողմերը: Այդպիսով ստացվում է, որ Վանաձորի ՀՀԿ մեծամասնությունը մի կողմից ստանում է այսպես ասած քարտ-բլանշ մինչեւ մարտի 31-ը, բայց մյուս կողմից նաեւ ստանում է այսպես ասած դեղին քարտ՝ առաջին դեղինը, որին կարող է հետեւել նաեւ կարմիրը: Միեւնույն ժամանակ այդ որոշումը որոշակի միավորներ է ավելացնում «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն էլ մոտ մեկ տարի փորձում էր հասնել Վանաձորի վերաբերյալ նվազագույնն այդօրինակ որոշման:

Ի՞նչն էր սակայն ավելի անհրաժեշտ՝ հարված կամ դեղին քարտ ՀՀԿ այսպես ասած վանաձորյան թեւին, որը թերեւս արտահայտվում է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանով, եւ որը թերեւս 2018-ի ապրիլից առաջ այսպես ասած կախվում է երկրորդ դեղինի ռիսկից, թե՞ «Ելք»-ին կամ «Լուսավոր Հայաստան»-ին միավոր տալը: Իսկ արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է պարունակել այսպես ասած փոխանակման տրամաբանություն, կապակցված լինելով Զինապարտության մասին օրենքի հարցում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ «Ելք»-ը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ թերեւս փորձում է նաեւ նպաստել ուսանողական բողոքի ալիքին:

Այսինքն՝ Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ այսպես ասած զուսպ լինի Զինապարտության մասին օրենքի հարցում: Բայց արդյո՞ք դաշինքը իշխանության համար այդքան խնդրահարույց էր զինապարտության օրինագծի հարցում, որ առաջացել էր ՀՀԿ թեւերից մեկին հարվածի գնով միավորներ տալ «Ելք»-ին եւ բերել քաղաքական լռելյայն փոխզիջման: Թե՞ այդուհանդերձ բուն շարժառիթը հենց ՀՀԿ ներքին հարաբերություններում էր:

Մի բան հստակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին հայացքից հանգուցալուծելով իրավիճակը Վանաձորում, իրականում էլ ավելի է խճճել այն եւ բացել նոր շերտեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծել է վանաձորյան քաոսը երկարաձգելու նոր լիցք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3689 անգամ

 
Լրահոս
24 Փետ
Արագադ Աբրամիան. Վաղուց էի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ Սերժ Թանկյան. «Աշխարհը հոգնել է Էրդողանից» ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրոԵրևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու… Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչներ`Սարգսյան-Աուն հանդիպման առանցքումՆազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (ֆոտո) Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը Նախագահը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Տղամարդկանց տոնի առթիվ Եվա Ռիվասը մերկ լուսանկար է հրապարակել Շուկայում հայտնվել են կեղծ կարագներ Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց վրա (տեսանյութ) Պատվաստումները պետք է դառնան պարտադիրԶվարճալի դեպք ծանրամարտի առաջնությունում. հայ ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա. մրցավարը հազիվ փրկվեց (տեսանյութ)Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողով Անժելա Սարգսյանը կիսաբաց զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սեքսուալ հմայքը (ֆոտո)Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին Այս կինը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հանեց ներքնազգեստը և սկսեց չորացնել այն հենց ինքնաթիռի մեջ (տեսանյութ)Կայացել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի նիստը ՀՀ քննչական կոմիտեն պարզում է 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը և փորձության ենթարկեց նրան. ահա թե ինչ տեղի ունեցավ հետո Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի այցը Հայաստան (տեսանյութ) Քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի բնակչի սպանության դեպքի առթիվ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին մարտ ամսին. հաջողակ և անհաջողակ օրերը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդինՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (լուսանկար) Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին ՀՀ կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Դեղին ու կարմիր քարտերի թվով Ռամոսը ռեկորդակիր է Իսպանիայի առաջնությունում (տեսանյութ) ‏ Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացելՄեսսիի ընտանիքը սպասում է 3-րդ երխայի ծնունդին (լուսանկար)Ինչո՞ւ է խմելու ջրի ծորակից լվացքաջուր հոսում. «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում էԽմած երիտասարդը մահացել է ցրտից (տեսանյութ) Լոքյանը գերագնահատում է իր ազդեցության գործոնըԴեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետԿենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար)Ջրասուզակը հրաշքով է փրկվել հսկա ձկան հարձակումից (տեսանյութ)Պատասխան եմ տվել և տալու եմԶինվոր է վիրավորվելՄովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը սպասում են իրենց առաջնեկինԵվրոպայի լիգա. «Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը հայտնի է Airbus. օդային տաքսիի առաջին փարձարկումը (տեսանյութ)Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից
Ամենադիտված
Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր Թուրքը դու ես, արա՛. դատախազը՝ Պավել Մանուկյանին (տեսանյութ)Օլիմպիական խաղերում ելույթի ժամանակ մարզուհու կուրծքը բացվել է (տեսանյութ)Զինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացվածՀարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց (տեսանյութ) «Ով ինչ ունի` հագնում է». սպանություն Երևանում` հարսանիքից հետո (տեսանյութ)Անցել է 18 տարի, ինձ շատերը չներեցին, լավ է՝ այն ժամանակ համացանց չկար. ինքնասպանության կհասցնեին. Լուսինե Բադալյան
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԼկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԼկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը