Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթի Անգլիայի առաջնությունում՝ դա կխոսի ֆուտբոլիստների որակի մասին. Լեմպարդ
Sport«Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին և նշել, որ եթե մանչեսթերյան թիմը չդառնա Անգլիայի չեմպիոն, դա պորտուգալացի մասնագետի մեղավորությունը չի լինի:
«Մոուրինյուն այն մարզիչն է, ով սիրում է հաղթել և նա հաղթելու հնարավորություն ունի: Նա տարբերվում է Պեպ Գվարդիոլայից ու Անտոնիո Կոնտեից, նա իր ճանապարհն ունի: Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթի Պրիմեր Լիգայում, ապա ինձ համար դա կխոսի ֆուտբոլիստների որակի մասին:
Այս տարի «Մանչեսթեր Սիթի»-ն շատ ուժեղ թիմ է, «Չելսի»-ն ունի շատ ուժեղ կազմ: Բայց ես իսկապես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշրջանի վերջում մրցունակ կլինի, այնպես որ տեսնենք», —Լեմպարդի խոսքը մեջբերում է Goal-ը` հղում անելով Omnisport-ին: