ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։ Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։ «Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան արդիական են, քանի որ Հայկական ...
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ՝ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կա...
Փետրվարի 1-ից, ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարության շրջանակներում, դատարաններն արդեն ընդունել են 1000 վարույթ, ևս 1000 անձ փաստաթղթեր է մուտքագրել էլեկտրոնային համակարգ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նա նշել է, որ գործարկված նոր՝ Armlex հարթակի միջոցով, բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ իրականացվում են էլեկտրոնային եղանակով: Առաջին փուլում համակարգից օգտվո...
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստաց...
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր: Այս հարցը հետագայում դարձավ փոխադարձ մեղադրանքների առարկա, գեներալներն ասում էին, որ իրենց շնորհիվ է այդ կետը հանվել, Փաշինյանը հակառակն էր ասում․ 2021 թ․ հունիսին, նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ Տավուշին վերաբերող կետի պատճառով ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագ...
Եթե Նիկոլ Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», «հեղափոխության» բարեկամների ու թշնամիների, ապա, ըստ վերլուծաբանական հանրության գնահատականների, իշխանափոխությունից 6 տարի անց իրական ջրբաժանն անցնում է ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերի և նրանց, ովքեր մեր երկրում ներկայացնում են այլ պետությունների շահերը: Այդ ուժերը սովորաբար անհատներն են, ՀԿ-ները, պաշտոնյաները, ովքեր տեղ են գրավել քաղաքական էլիտայի ամենաբարձր էշելոնում: Այսօր...