Տարվա արդյունքով Նադալը ստացել է աշխարհի առաջին ռակետի մրցանակը (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցաշրջանի ընթացքում հաղթել է վեց մրցաշարում և ստացել տարվա արդյունքով առաջին ռակետի մրցանակը:
Նշենք, որ Նադալը չորրորդ անգամ է տարին ավարտում ռեյտինգի առաջին հորիզոնականում:
«Ֆանտաստիկ և էմոցիոնալ մրցաշրջան անցկացրի այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել վերջին երկու տարում: Մեկ տարի առաջ նույնիսկ մտածել չէի կարող, որ կհայտնվեմ այստեղ: Այս ամենը չէր լինի առանց ընտանիքիս ու թիմիս: Անսահման շնորհակալ եմ նրանցից»,- նշել է Նադալը: