00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բեռնատաներով փակում ենք ճանապարհները. Փաշինյան (տեսանյութ) «Փաստ». Հակոբ Հակոբյանը խնդիր չունի«Ժողովուրդ». Մահափորձի հետքերով«Ժամանակ». Սահմանադրության փառավոր վախճանը «Ժողովուրդ». Նախազգուշացրել են«Ժողովուրդ». Առաջարկի հետքերով Ֆրանսիան ներկայացնող սուսերամարտիկ Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռոնալդուն կրկնեց սեփական ռեկորդը (տեսանյութ)Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել

Հայաստանը՝ թմրամիջոցի համար տարանցիկ երկիր. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

 
Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։
 
Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։ 2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։
 
Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։
 
Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։
 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
 
Հատկանշական է, որ բացի վերը նշվածը, 2017 թվականի ինը ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին»:
 
Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստանի Հանրապետություն են ներկրվել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 3 դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 1 դեպքում, Թուրքիայից և Նիդեռլանդներից 1-ական դեպքերում։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են «մետամֆետամին», «ափիոն» և «հերոին», ԱՄՆ-ից՝ «մետամֆետամին», Թուրքիայից՝ «մետամֆետամին» և «հերոին», Նիդեռլանդներից՝ «հերոին», և բոլոր դեպքերում թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ են ներկրվել մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով։
 
Վերը նշված 8 դեպքերից 2-ը Հայաստանից Կանադա մաքսանենգությամբ թմրամիջոցի արտահանման փորձ է, ընդ որում՝ նախատեսված է եղել նշված երկիր արտահանել շուրջ 8.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային առաքման միջոցով, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես տարանցիկ ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների այդ փորձերը նույնպես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կանխվել են:
 
Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրեական գործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։
Հայտնաբերված և առգրավված թմրամիջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել պատասխանատու պահպանման՝ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց հարցի լուծման վերաբերյալ դատական ակտերի կայացումը։
 
Նշված քրեական գործերով բացահայտված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հիմնական եղանակներն են՝ տրանսպորտային միջոցների, սարքավորումների հատուկ հարմարեցված թաքստոցներում, ճամպրուկների նախապես պատրաստված կրկնահատակներում, սննդամթերքի տարաներում կամ փաթեթներում թաքցնելը, ինչպես նաև թմրամիջոցները փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ուղարկելը և ստանալը։
 
Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կանխարգելելու, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը համագործակցում է ՀՀ իրավապահ մյուս մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու ծառայությունների հետ։
 
դիտվել է 2751 անգամ
Լրահոս
20 Ապր
Բեռնատաներով փակում ենք ճանապարհները. Փաշինյան (տեսանյութ) «Հրապարակ». Իշխանությունը քայլ կձեռնարկի՞ «Փաստ». Հակոբ Հակոբյանը խնդիր չունի«Ժողովուրդ». Մահափորձի հետքերով«Ժամանակ». Սահմանադրության փառավոր վախճանը «Ժողովուրդ». Նախազգուշացրել են«Ժողովուրդ». Առաջարկի հետքերով 28-ամյա ուսուցչուհուն ձերբակալել են՝ խնջույքի ժամանակ երկու հարբած աշակերտների հետ սեքսի համար Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունումՖրանսիան ներկայացնող սուսերամարտիկ Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռոնալդուն կրկնեց սեփական ռեկորդը (տեսանյութ)Սեր կա. Նիկոլ Փաշինյանի և կնոջ լուսանկարը. օրվա կադրՀրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է Այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը. Անի ԶախարյանԻնչքան պետք է ճկված ապրենք. դերասանուհի Զառա Սահակյանը միացել է հավաքին (տեսանյութ) Վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը. ամբողջական տեսանյութ Հայաստանում երկրի ղեկավարի նկարը պետական հիմնարկներում կախելու պարտադրանք երբեք չի եղել. Սերժ Սարգսյան Իշխանությունը պատրաստ է լսել հասարակության տարբեր հատվածներից եկած ազդակները նաև բողոքի տեսքով. Շարմազանով Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Իշխանությունները պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն. Շարմազանովը` բողոքի ցույցերի մասին Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին Շատ եմ ուզում որ ավարտը լինի խաղաղ ու արդար. երգչուհի Սիրոշոն գրառում է կատարելԱխուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Սերգեյ Դանիելյանը միացել է հանրահավաքին (տեսանյութ)ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 27 դեպք Սերժ Սարգսյանն զգում է ժողովրդական հեղափոխության շունչը. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը պարզաբանել է՝ ինչու է հրաժարվում առանաձնատնից Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Երգիչ Ռուբեն Հախվերդյանը միացել է Նիկոլ Փաշինյանի շարժմանը (տեսանյութ)Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկից հեռացրել են Սերժ Սարգսյանի բոլոր նկարները (տեսանյութ) Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան Անի Զախարյանը հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին Մովսես Հակոբյանը մասնակցելու է ԱՊՀ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Հրապարակում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացումՀավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային. Իրավիճակը լարվում էԱկցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան Որպես երկրի ղեկավար... Արմեն Սարգսյանը հայտարարություն է արել ստեղծված իրավիճակի վերաբերյալՈչ ոք իրավունք չունի պիտակավորելու կամ վիրավորելու այն մարդկանց, ովքեր այսօր փողոցում են Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը
Ամենադիտված
Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՈղբերգական լուր ՌԴ-ից. 5 հայ է մահացելԱհազանգ. Առաքել Մովսիսյանի կնոջ մանկապարտեզում երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով. պարզաբանում է տնօրենըՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բալկոնից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանը վերադարձավ ցուցարարների մոտ. նրան անակնկալ էր սպասվում«Ես կատարեցի իմ քայլը և Իսպանիայից եկա Հայաստան» (տեսանյութ)Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը «պատանդ» է մնացել ԱԳՆ-ում. օրվա կադր Ծեծկռտուք՝ Ֆրանսիայի հրապարակում. գիշերը լարված է անցել (տեսանյութ)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Արտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ Սարգսյանին(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են. Արցախում ծառայելը հակասահմանադրական էԾեծկռտուք՝ օրենքով գողերի և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբԾանոթացեք աշխարհի ամենասեքսուալ կին նախագահի հետ. դուք երբեք չեք կռահի, թե որ պետության ղեկավարն է նա (լուսանկարներ) Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումԲացառիկ տեսանյութ. Հայ դիպուկահարը ոչնչացնում է ադրբեջանցի զինծառայողին
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Ամբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԾաղիկներ տնկող աղջկա տեսանյութը 2 օրում 10 միլիոն դիտում է հավաքել. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ (տեսանյութ)Sexy. Նազենի Հովհաննիսյանը հետևի կողմից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սեքսուալ մարմինը (ֆոտո)(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից