We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Աշխարհում ոչ ոք պատրաստ չէ տարածքներ զիջել, բացի հայերից. Հայկ Մարտիրոսյան

Political

ԱՄՆ հերթական նահանգն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: Ի՞նչ են մեզ տալու այս ճանաչումները և արդյո՞ք իրավական դաշտում այս տարիների ընթացքում հայկական կողմը կարողացավ իր դիրքերն ամրապնդել այնպես, որ դրանք բավարար լինեն Թուրքիայի քաղաքական օրակարգում հայկական պահանջատիրության հարցը մտցնելու համար: Այս ու այլ հարցերի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ: 

-Պարո՛ն, Մարտիրոսյան, ԱՄՆ Ինդիանա նահանգը ևս ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: Ինդիանան դարձավ ամերիկյան 48-րդ նահանգը, որը ճանաչեց ցեղասպանությունը: Ի՞նչ է այս ճանաչումը մեզ տալու:

-Ոչինչ: Եթե անգամ նախավերջին և վերջին նահանգները նույնպես ճանաչեն՝ դա ոչինչ չի նշանակում: Ընդամենը հայերի սիրած ու իրականում ոչ մի ծանրակշիռ արժեք չունեցող «բարոյական հաղթանակներից» մեկը կլինի: Նահանգները լոկալ իրավասություն ունեն և դաշնային առումով՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում և չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչված է: Ճանաչումը միշտ չէ, որ օրենսդրական կամ գործադիր ակտերով է լինում: Շոայի և Ռուանդայի դեպքերը լավ օրինակներ են:

-Արդյո՞ք ժամանակը չէ, որ հայությունը, ճանաչումից զատ՝ նաև սեղանին դնի պահանջատիրության հարցը և խնդիրը քննի իրավական դաշտում:

-Միանշանակ: Բայց այսօրվա Հայստանն ու սփյուռքը դա չեն անի: Ցեղասպանության խնդիրը դարձել է այս ազգին միավորող միակ հարցը, որ Հայաստանի իշխանության համար խաղաթուղթ է՝ հայրենասիրական ջանքեր ցուցադրելու առումով, իսկ սփյուռքի համար՝ փորված հունով ընթացող մի գետ, որտեղ հարմար է լողանալը և որից դուրս գալ ու այլ՝ այլևս առավել կարևոր թեմաներ հետապնդել սփյուռքը չի ուզում և անգամ չի էլ մտածում: Հարմարավետ է շատ այդ տարածքը հայ «ազգասերների» համար: Բողոքի ցույցերն արդեն հաստատված օրակարգով կրկնվում են տասնամյակներ, անելիքների շրջանակը հստակ է, թեման՝ հարմարավետ: Ինչ վերաբերում է պահանջատիրությանը՝ ապա դա շատ ավելի կարևոր և առաջնային խնդիր է: Բայց ինչպե՞ս ենք գնալու այդ ուղով, երբ պահանջատիրության հարցով միայն մեկ միջազգային մակարդակի մասնագետ և զբաղվող ունենք՝ դեսպան Արա Պապյանը, ով վաղուց ո՛չ դեսպան է, ո՛չ էլ իշխանությունը նրան ականջալուր է լինում: Փորձեք հայկական հարցին այս կամ այն կերպ առնչվող՝ քսաներորդ դարի միջազգային պայմանագրերի մեկ այլ բարձրակարգ մասնագետ գտնել, որ բնագրերն է ուսումնասիրել և կոնցեպտուալ տեսլական ու ճանապարհային քարտեզ ունի, չեք գտնի: Իսկ ի՞նչ է անում սփյուռքը և առավել ևս՝ Հայաստանը, որի պարտավորությունն է զբաղվել այդ խնդրով, ոչ թե այն սփյուռքի ուսերին դնել: Ոչինչ: Բացարձակապես ոչինչ: Եթե հայրենասիրական երգերով ու Արարատի տեսարանով բնակարան գնելով հնարավոր լիներ երկիր ստանալ՝ հիմա աշխարհը հայերինը կլիներ:

-Ինչպե՞ս կարող ենք մեր հողերը ետ բերել, այս ճանաչումները կնպաստե՞ն այդ գործընթացին: Թուրք-ամերիկյան քաղաքական և տնտեսական շահերն արդյո՞ք լուրջ խոչընդոտ չեն այս հարցում:

-Ինչ-որ առումով՝ այո՛: Բայց, եթե մեկին թվում է, թե, եթե ամբողջ աշխարհը միաբերան և անվերապահ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա հայերը հետ կստանան իրենց կորսված հայրենիքը՝ ապա դա ինքնախաբեություն է: Թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ դրա հետ որևէ կապ չունեն: Այլ խնդիր է, որ պատմական հարմար պահի՝ ճանաչված կամ ճիշտ ձևակերպված պահանջատիրական օրակարգով հնարավոր կլինի ապահովել իրավական պատրվակն ու հիմքերը՝ կորսված հայրենիքը վերագտնելու առումով: Եվ դա միայն այն պարագայում, երբ այդ հողերն օկուպացնող երկու պետությունները լուրջ մետամորֆոզների փուլով անցնեն: Թեև, եթե անկեղծ լինեմ, ինձ չի թվում, որ այլևս այս ժողովուրդը կկարողանա պահպանել անգամ իր հայրենիքի վերջին ծվենը, որ հիմա Հայաստանի Հանրապետություն է կոչվում… Ուր մնաց՝ Արևմտյան Հայաստան ստանալ: Թուրքերը մեզ պատրա՞ստ են հողեր տալու, սա երազանք չէ՞: Աշխարհում ոչ ոք ոչ ոքի հողեր չի տալիս: Եվ ոչ ոք ոչ ոքի պատրաստ չէ տարածքներ զիջել: Բացի հայերից, իհարկե: Թուրքերը հողահավաք ժողովուրդ են: Նվաճումների անհագուրդ պահանջը թուրքական գենոկոդի անքակտելի մասն է: Դա այսօր էլ հստակ երևում է: Մինչդեռ Հայաստանում դա ոչ միայն չեն հասկանում կամ հրաժարվում են հասկանալ, այլև՝ խոսում են «ցավոտ» փոխզիջումների մասին: Փոխզիջումներն այսպիսի դեպքերում այնպիսի ցավային շոկ են առաջացնելու, որ մահն անխուսափելի է լինելու: Կարծում եմ՝ այսօր ամենաառաջնային խնդիրն անգամ ոչ թե պահանջատիրության հարցն է, այլև՝ եղածը չհանձնելու հրամայականը: Մենք պատմական հայկական կարևորագույն տարածքներ ենք ազատագրել, մեր հայրենիքի՝ մեզ համար կենսական, շատ ավելի կենսական, քան՝ բացի սիմվոլիկից, որևէ նշանակություն չունեցող Արարատ սարը, և պատրաստվում ենք Արցախի անհեթեթ անկախության ճանաչման դիմաց դրանք հանձնել թշնամուն: Ի՞նչ պահանջատիրության մասին է խոսքը, երբ եղածը «ցավալի» փոխզիջումներով նվիրաբերելու մասին է խոսվում: Այսինքն՝ հանձնենք մեր պատմական տարածքները, որոնք արյամբ հազիվ ազատագրել ենք, որոնք այսօր առարկայնորեն մերն են և որոնք այսօր և վաղը միակ երաշխավորն են Երևանի անվտանգության ու փոխարենը պահանջենք այն, ինչ կամովին մեզ ոչ ոք չի տալու և որն անհնար է այսօր ազատագրե՞լ: Պետք է անլուրջ անուրջներից իրականություն վերադառնալ և պայքարել այսօրվա կենսական խնդիրների շուրջ՝ միաժամանակ, իհարկե, վառ և արթուն պահելով հեռահար պահանջատիրության խնդիրը:

-Հայ դատի, հայկական լոբբիի աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք:

Պետք է աշխատանք լինի, որ գնահատական լինի: Հայկական լոբբիներն այլևս հիշողություն են: Իրականում դրանք ջլատված, ֆինանսներից զրկված կազմակերպություններ են՝ հնացած և սպառված օրակարգերով: Այսօր կարևորագույն խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն է ու առաջիկա պատերազմը, որն անխուսափելի է և որն օըստօրե ավելի է մոտենում: Այս ուղղությամբ պետք է միասնականորեն աշխատի հայ ժողովուրդը: Սփյուռքն այնքան իներտ է և խուլ ու թույլ, որ այս մասին անգամ չի էլ մտածում, իսկ Հայաստանում՝ Հայաստանում դարձյալ ամեն բան խոր թմբիրի մեջ է: Այնպես՝ ինչպես ապրիլի նախօրեին էր …

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular