Աղջիկ են դանակահարել
SocietyՆոյեմբերի 12-ին, 09:45-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Արագածոտնի մարզի մի բնակչուհի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջկա մոտ կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել վերջույթի, բազուկի և կրծքավանդակի հետին մակերեսին։ Կայքին հաջողվել է պարզել, որ տուժածն Արագածոտնի մարզից է՝ 27 տարեկան:
Դեպքի օրը նա քրոջ հետ գտնվել է տաքսի ավտոմեքենայի մեջ, սակայն ճանապարհին նրանց կանգնեցրել են, նստեցրել այլ մեքենա։ Ճանապարհին աղջկա քույրն իրեն նետել է ավտոմեքենայից, իսկ մյուսը՝ ավելի ուշ դանակահարված տեղափոխվել բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։