Նոր մանրամասներ՝ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանում հնչած կրակոցներից. ձերբակալվել է գյուղապետի եղբոր տղան, իսկ նրա տղան որոնվում է
ПравоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 12-ին Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով, ինչի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17-ամյա Թաթուլ Մինասյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Ն. Մենդիկյանի որոշմամբ ձերբակալվել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Կորյունի Գրիգորյանը, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Արամ Կամոյի Գրիգորյանը Ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: