00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իրինա Շեյքին բեմում ուղեկցել է հսկա ռոբոտը (տեսանյութ)Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (տեսանյութ)Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունների» մասին (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)Ի՞նչ կոկտեյլ պատրաստեց Արման Մեսրոպյանը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ից առաջ (տեսանյութ)Բանտ չեք ուզո՞ւմ, ԱՄՆ անձնագիր ստացեք. Կարո Փայլանը` լրագրողներին Ալիևի խոսքերը զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում կարող են ունենալ լուրջ հետևանքներ. Սերժ ՍարգսյանՊուտինը զիջում է կոմկուսի թեկնածուին. (տեսանյութ)Մեքսիկայում նախարարական ուղղաթիռ է կործանվել. կա 13 զոհԹուրքիան Աֆրինում թունավոր գազ է կիրառել. ANF (տեսանյութ)

«ՀԺ». Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:

Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:

Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։

Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթացակարգեր կլինեն, եթե, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ:

Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ:

Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին:

Այսինքն՝ իր պարագայում պետք է կիրառել 15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ: 

Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի, անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման։ Այսինքն՝ այն մեղադրանքերով, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով սահմանվում էր մահապատիժ:

Եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ի՞նչ իրավական ընթացակարգեր է նախատեսվում:

Ես կարծում եմ, որ վերադառնալը պետք է ձեւակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ, դա ինչպես պետք է լինի՝ չգիտեմ՝ հայտնաբերում, ներկայացում, կամովին ներկայացում: Որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի, այն դատարանը, որի վարույթում է գտնվում քրեական գործը: Ինքը կարող է ներակայանալ ցանկացած իրավապահ մարմնի, որովհետեւ հետախուզումը իրականացվում է Հայաստանի Հանարպետության իրավապահ մարմինների կողմից եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Թե ինչ որոշում կլինի, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. պատաճառաբանությունները պետք է դատարանը ներկայացնի:

Իսկ հնարավո՞ր է որ դատարանը որոշում կայացնի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նրան կալանավորելու վերաբերյալ:

Ես ասացի այն, ինչ նախատեսված է օրենքով: Գիտեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, այդ հարցը լինելու է քաղաքական որոշման մակարդակով, ուստի ինչ կկիրառվի, ինչ չի կիրառվի, ինչ ավարտ, հանգուցալուծում կունենա ՀՀ-ում, կանխատեսելի չէ:

Ենթադրենք իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է եւ չի ներկայանում իրավապահ մարմիններին, այդ դեպքում ի՞նչ է լինում:

Կարծում եմ՝ նման ցանկության դեպքում, անձը կբացահայտի իր գտնվելու վայրն ու նախապես կդիմի Հայաստանի համապատասխան մարմիններին: Նամակ կգրի կամ հյուպատոսարան կգնա, որ այսինչ օրը գալիս եմ:

Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին:

2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի եւ մյուսների գործից: Վ. Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Եթե հիմք ընդունենք Երվանդ Վարոսյանի ասածը, Սիրադեղյանի գործով վաղեմության ժամկետը լրացել է 2015 թվականին: Տվյալ դեպքում, սակայն, կիրառել, թե չկիրառել նրա նկատմամբ վաղեմության ժամկետը, պետք է որոշի դատարանը: Սա փաստացի նշանակում է, որ պետք է լինի քաղաքական որոշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5180 անգամ
 
Լրահոս
18 Փետ
Կարեն Կարապետյանը հանդիպել է Արմեն ՍարգսյանինՀարսանեկան զվարճալի ու լկտի մրցույթներ, որոնք անհնար է նայել առանց կարմրելու (տեսանյութ)Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնումՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018 Հրդեհ Մարմարաշեն գյուղում Օրվա աստղագուշակԻրինա Շեյքին բեմում ուղեկցել է հսկա ռոբոտը (տեսանյութ)Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (տեսանյութ)Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունների» մասին (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)Ի՞նչ կոկտեյլ պատրաստեց Արման Մեսրոպյանը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ից առաջ (տեսանյութ)Բանտ չեք ուզո՞ւմ, ԱՄՆ անձնագիր ստացեք. Կարո Փայլանը` լրագրողներին Նալբանդյանի և Շուքրիի ուշադրության կենտրում են տարածաշրջանային հրատապ խնդիրներըՆախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովումԱլիևի խոսքերը զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում կարող են ունենալ լուրջ հետևանքներ. Սերժ ՍարգսյանՊուտինը զիջում է կոմկուսի թեկնածուին. (տեսանյութ)Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի «Instagram»-ումՍևանում քաղաքացի է կորելՄեքսիկայում նախարարական ուղղաթիռ է կործանվել. կա 13 զոհԻնչ է լինում, երբ հայտնի աստղը ֆոտոշոփի է ենթարկում դեմքը՝ մոռանալով մարմնի մասին (տեսանյութ, լուսանկար)18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շրթներկի օգտագործումից հետո (լուսանկարներ) Թուրքիան Աֆրինում թունավոր գազ է կիրառել. ANF (տեսանյութ) 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ)Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասելՀրդեհվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տաճարը (տեսանյութ)Լոռու մարզում բախվել են Mitsubishi-ն և Volkswagen-ը. կա վիրավորՀղի Քլոե Քարդաշյանը գանգատվում է իր քույրերիցՀՀ ոստիկանության 2017թ․ կատարած աշխատանքը (տեսանյութ)Facebook- ը մտադիր է կրկնապատկել անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվըԷդմոն Մարուքյանը վերընտրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնումՓոփոխական եղանակ՝ առաջիկա օրերինԻնչի՞ մեջ է խրվել Մայր ԲՈւՀ-ը...Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկելՅուսուրու Հանյուն՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն (տեսանյութ) Մեքսիկայում վթարվել է Ներքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը. կա 2 զոհՈղջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դուրս գալ դագաղից (տեսանյութ)Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը (լուսանկարներ)Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ)Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նշում է ծննդյան տարեդարձը Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայրում նկարած տեսանյութի համար (տեսանյութ)Մխիթարյանն ընդդեմ «Էստերսունդ»-ի (տեսանյութ)Տղան ճայտրուկը նետում է մեթանով լի փոսի մեջ (տեսանյութ)Կարայանի սպասումները և ճապոնացիների «դառը» փորձը Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետը (տեսանյութ) Առանց ոտքի առաջին բիկինի-մոդելը՝ «Sport illustrated»-ի շապիկին (լուսանկարներ) Ալեքսիս Սանչեսը՝ սիրելիի հետ (լուսանկարներ)
Ամենադիտված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՄայրը 26-ամյա որդուն ծառից կախված է գտել. գրպանում երկտող է եղել37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցՏեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Դավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԼկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Անի Խաչիկյանը կտրուկ փոխել է ոճը. տեսեք՝ ինչի է վերածվել դերասանուհին (լուսանկարներ) Կործանվել է Մոսկվա-Օրսկ չվերթի «Ան-148» ինքնաթիռը«Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխային
Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՆոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք 20 էրոտիկ լուսանկարներ, որոնք դուր կգան նաև կանանց. այս լուսանկարիչը գիտի ֆիքսել ճիշտ պահը (մեծերի համար)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրա