Բուֆոնը արտասվելով հայտարարել է հավաքականից հեռանալու մասին (տեսանյութ, լուսանկարներ)
СпортԻտալիայի հավաքականը չի կարողացել նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:
Իտալացիները անցումային երկրորդ խաղում 0:0 հաշվով են ավարտել Շվեդիայի հետ խաղը, իսկ առաջին խաղում շվեդները հաղթել են նվազագույն հաշվով:
Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը չի կարողանում զսպել արցունքները. դարպասապահը հայտարարել է, որ իր վերջին խաղն է անցկացրել ազգային հավաքականում:
«Հեռանում եմ Իտալիայի հավաքականից՝ թողնելով այն երիտասարդներին»,- ասել է Բուֆոնը:
Իտալիայի ազգային հավաքականը 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: