Հպարտանում եմ, որ բազմիցս խաղացել եմ քո դեմ. Կասիլյասն աջակցել է Բուֆոնին
Спорт«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն աջակցություն է հայտնել Ջանլուիջի Բուֆոնին, ով իր կարիերայի վերջին Մունդիալում հանդես գալու հնարավորություն չունեցավ:
Բուֆոնն Աշխարհի առաջնության անցումային խաղում շվեդներից կրած պարտությունից հետո հայտարարել է հավաքականից հեռանալու մասին:
«Ցավալի է, որ ստիպված ենք նման բան տեսնել: Ցանկանում եմ տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին շատերի համար շարունակում ես լինել՝ լեգենդ:
Հպարտանում եմ, որ բազմից խաղացել եմ քո դեմ: Համոզված եմ՝ մեզ դեռ կուրախացնես, ընկեր»,-գրել է Կասիլյասը՝ իր թվիթերում:
No me gusta nada verte así! Quiero verte como hasta ahora, como lo que sigues siendo para muchos: una LEYENDA. Orgulloso de conocerte y orgulloso de haberme enfrentado a ti muchas veces. Aún nos tienes que deleitar en el fútbol amigo! #1 pic.twitter.com/gs9o0irCqo
— Iker Casillas (@IkerCasillas) November 13, 2017